Մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների ամենօրյա կյանքի վրա

Ո՞վ կարող է մոռանալ առավոտյան Թոմ էնդ Ջերրի դիտելը։

Մուլտֆիլմերը կտրուկ փոխվել են տարիների ընթացքում, բայց ունեն իրենց մնայուն ազդեցությունը երեխաների վրա։

Հիմնականում երեխաները սկսում են մուլտեր նայել հեռուստացույցով, փոքրիկ տարիքում։ 2-3 տարիքում նրանք արդեն դառնում են եռանդուն հեռուստադիտողներ։

Սա դարձել է խնդիր, քանի որ աշխարհում մեծ թվով երեխաներ ձեռք են բերել կախվածություն այս շոուներից, որոնք էլ իրենց հերթին դարձել են ագրեսիվ։

Հեռուստատեսությամբ ցուցադրվող ագրեսիան մի խնդիր է, որը վերջերս շատ մեծ կարևորություն է ստացել։

 

մուլտեր

 

Բայց այնպես չէ, որ մուլտերը միայն բացասական ազդեցություն ունեն երեխաների վրա։

Մուլտֆիլմերը լինում են երեխաների ուշադրության կենտրոնում, երբ ծնողները փորձում են շեղել երեխաներին՝ իրենց գործերն անելու համար։

Շատ ծնողներ գոհ են նրանից, թե ինչպես են մուլտֆիլմերը սովորեցնում դրական պահելակերպ։

Յուրաքանչյուր տարիքի երեխա` դիտելով կրթական մուլտեր, շատ հեշտորեն սովորում է բազում բաներ։

Շատ փոքրիկները սովորում են նոր բառեր և դրանց նշանակությունը։

Շատ մուլտեր նաև զարգացնում են երեխաների ճանաչողական ասպեկտները։

Երեխաները դառնում են ավելի ստեղծարար մուլտֆիլմեր նայելիս։ Նրանք հարցերին մոտենում են տարբեր կերպ:

Մուլտֆիլմեր նայելը երեխաների համար արդեն սովորություն է, և այն կլինի իրենց կյանքի մի մասը։

Ծնողները պետք է մտածեն այն բանի մասին, թե ինչպես իրենց երեխաներին հետ պահեն մուլտերի վատ ազդեցությունից։

Առաջին հերթին՝  ծնողները պետք է իրենց երեխաների հետ հնարավորինս շատ ժամանակ անց կացնեն։ Եթե նրանք չունեն բավական ժամանակ, պետք է համոզվեն՝ ինչպիսի մուլտեր են նայում իրենց երեխաները ամեն օր։

Երեխան նման է սպիտակ թղթի՝ որի վրա դու կարող ես նկարել իր բնավորությունը և պահվածքը։ Երեխան ընդունում է յուրաքանչյուր արտաքին ազդեցություն և ինֆորմացիա, որն էլ ձևավորում է իր ապագա բնավորությունը։ Հենց այդ փաստը հաշվի առնելով՝ մեծահասակները պետք է լինեն շատ ուշադիր թե ինչ են դիտում իրենց երեխաները: