Զարգացնող մուլտեր երեխաների համար

Երախայի զարգացումը շատ կարևոր է։

Հաճախ երեխաները չեն սիրում սովորել և իրենց ուշադրությունը կենտրոնացնել այն բաների վրա, որոնք նրանց համար հիմա ընդհանրապես կարևոր չեն:

Այսպիսով, ինչպե՞ս երեխային ստիպել սովորել և գրավել նրա ուշադրությունը։

Պատասխանը պարզ է՝ մուլտֆիլմերը

 

Զարգացնող մուլտեր երեխաների համար

 

Երեխաները մշտապես հետաքրքրված են մուլտֆիլմերով:

Գունագեղ նկարները գրավում են երեխաների ուշադրությունը, երեխան ամբողջովին ընկղմվում է մուլտֆիլմի մթնոլորտի մեջ:

Այստեղ ներկայացված են TOP-5- ի զարգացնող անիմացիոն մուլտֆիլմեր, որոնք ոչ միայն կգրավեն երեխայի ուշադրությունը, այլ այլև կսովորեցնեն նոր բաներ։

« Малышарики »

Малышарики

 

Առաջին հորիզոնականում « Малышарики » -ն է։  Մուլտֆիլմը 0-ից 4 տարեկան երեխաների համար է:

Մուլտֆիլմը լի է վառ գույներով և հետաքրքիր հերոսներով, շատ երգերով և դրական էմոցիաներով:

Մուլտֆիլմը կօգնի  երեխային  հասկանալ փոքր – մեծ, երկար – կարճ հասկացությունները, ինչպես նաև կօգնի տարբերակել գույները և շատ ավելին:

«Считаем с Полой»

Считаем с Полой

 

Երկրորդ հորիզոնականում  «Считаем с Полой» մուլտֆիլմն է։

Մուլտֆիլմը կօգնի երեխաներին սովորել հաշվել։ Մուլտֆիլմի հերոսուհին, իր ընկերների հետ, բազմաթիվ արկածների մեջ է ընկնում և միշտ օգնության է կանչում թվերին։

Երեխան ոչ միայն հետևում է հետաքրքիր խաղին, այլ նաև ստանում է շատ կարևոր գիտելիքներ։

«Даша-путешественница»

Даша-путешественница

 

Երրորդ հորիզոնականում «Даша-путешественница»  մուլտֆիլմն է։

Մուլտֆիլմը 1․5- ից 6 տարեկան երեխաների համար է։ Այն խաղերի միջոցով երեխաներին սովորեցնում է թվերը, անգլերեն լեզուն և ճիշտ վարքագծի կանոններ։

Մուլտֆիլմի յուրահատկությունը կայանում է նրանում, որ գլխավոր հերոսուհին անընդհատ կապի մեջ է մտնում դիտորդի հետ։

Օրինակ՝ խնդրում է ցատկել, կամ ասել ինչ-որ բան։

«Фиксики»

Фиксики

 

Չորրորդ հորիզոնականում «Фиксики» մուլտֆիլմն է։

Մուլտսերիալը նախատեսված է 4- ից 9 տարեկան երեխաների համար։

Մուլտը օգնում է պատասխանել  << ինչու՞ >> հարցին։

 

«Три кота»

երեխաների մուլտֆիլմ

 

Վերջին՝ հինգերորդ հորիզոնականում ռուսական անիմացիոն մուլտսերիալ «Три кота»-ն է։

Մուլտֆիլմը՝ կատուների փորձով երեխաներին սովորեցնում է յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալ և լսել ծնողների խորհուրդները։

Մուլտֆիլմերը  5 և բարձր տարիքի երեխաների համար է։

 

Մուլտֆիլմերը ոչ միայն զվարճալի և հանգստացնող են, այլև ստիպում են երեխաներին նոր բաներ սովորել, և դրանով իսկ ընդլայնում են նրանց աշխարհայացքը և կարողությունները։

Դիտե՜ք մուլտֆիլմեր։