Մեր մասին

Ողջու՜յն, բարեկամնե´ր: Դուք մեր կայքում եք, և դա արդեն հաջողություն է… 
 
Մենք ուրախ ենք ներկայացնելու երեխաների ներդաշնակ զարգացմանը նպաստող գեղեցիկ գաղափարների ու նյութերի ամբողջությունը, որից կարող են օգտվել և´ փոքրերը, և´ մեծերը:
 
Երեխաները շատ են սիրում ուրախ մուլտֆիլմեր դիտել, ունկնդրել երգեր և մասնակցել զվարճալի ու գունեղ միջոցառումների…
 
Մեր կայքում դուք կգտնեք խնամքով ու սիրով ընտրված բազմազան ժամանակակից և դասական մուլտֆիլմեր, ուսուցողական և դաստիարակչական բնույթի նյութեր, որոնք կխթանեն երեխաների զարգացումը, կընդլայնեն նրանց մտահորիզոնը: 
 
Բոլոր ծնողները ձգտում են լիարժեք բացահայտել իրենց երեխաների բնատուր հնարավորությունները և պայմաններ ստեղծել դրանք զարգացնելու համար: Դրա համար կան շատ հնարավորություններ՝ ընթերցանություն, խաղ, ֆիլմերի ու մուլտֆիլմերի դիտում, մրցույթներ…
 
Վստահ ենք, որ երեխաները կընկերանան մուլտհերոսների հետ և իրենց նոր ընկերների հետ ավելի ուրախ ու հեշտ կբացահայտեն շրջապատող աշխարհի գաղտնիքները,  կսովորեն տառերն ու թվերը, ձեռք կբերեն նոր կարողություններ, անգամ կխոսեն տարբեր լեզուներով…
 
Այստեղ՝ www.Erexa.am կայքում, մենք ունենք հիանալի միջավայր, որտեղ երեխաները կարող են վայելել իրենց ազատ ժամանակը: Սա վառ և նուրբ գույներով կայք է ձեր և ձեր երեխաների համար:

 

0