Հին Հունաստանում կար մի թագավոր` Միդաս անունով: Նա շատ հարուստ էր, ուներ շատ ոսկի և այն ամենը ինչ միայն կկամենար:
Բայց իր ոսկիներից և գանձերից առավել նա սիրում էր իր աղջկան:
Օրերից մի օր Սիլենիուս անունով սատիրը հարբած վիճակում հայտնվել էր Միդաս թագավորի պարտեզում:
Միդասը հավատում էր, որ այդ էակները հաջողություն են բերում, այդ պատճառով թողեց որպեսզի Սիլենիուսը քնի իր պարտեզում մինչև ուշքի գալը:
Չնայած որ Միդասի այդ մտքին դեմ էին նրա կինը և սիրելի աղջիկը:
Սիլենիուսը հանդիսանում էր աստված Դիոնիսոսի ընկերը,ով որ գինու և խրախճանքի աստվածն էր:
Դիոնիսոսը իմանալով Միդասի բարի արարքի մասին դեպի իր ընկերը, որոշում է պարգևատրել նրան:
Միդաս թագավորը շատ կարճ մտածելուց հետո Դիոնիսոսից խնդրում է, որ ինչին նա դիպչի տեղում դառնա ոսկյա:
Դիոնիսոսը գիտեր, որ դա այդքան էլ լավ գաղափար չէ, բայց չի առարկում և կատարում է ցանկությունը:
Ուրախացած լինելով, որ իր ցանկությունը կատարված է, նա սկսեց շրջել պալատի տարածքով մեկ:
Իր ճանապարհին նա հպվում և ոսկի էր դարձնում ամեն ինչ՝ ծառերը, պատերը նույնիսկ ողջ պալատը:
Նրա ծառաները վախեցած էին այդ ամենը տեսնելուց հետո և զարմացած:
Բայց միևնույն ժամանակ ուրախ, որ այդքան ոսկի կա իրենց ձեռքի տակ:
Միդաս արքայի ցանկության հետևանքները
Միդասը ուրախությունից գնաց և գրկեց իր գեղեցիկ աղջկան, բայց մինչև գիտակցեց հետևանքի մասին, արդեն ուշ էր:
Նրա միակ և սիրելի աղջիկը արդեն վերածվել էր անշունչ, ոսկյա արձանի:
Նա լաց լինելով վազեց դեպի պարտեզը և սկսեց կանչել Դիոնիսոսին:
Դիոնիսոսը եկավ և Միդասը աղաչեց նրան, որպեսզի նա հետ վերցնի իր տված աստվածային ուժը և փրկի իր աղջկան:
Դիոնիսոսը ասաց, որ դա կարող է անել, եթե Միդասը համաձայնվի հետ գնալ և ամեն ինչ թողնել այնպես ինչպես եղել էր:
Այսինքն առանց այդքան ոսկու, նախքան այդ ցանկությունը հայտնելը:
Միդաս արքան համաձայնվեց և կրկին կյանքի կոչեց իր աղջկան:
Եվ այդպես նա ապրեց իր կյանքը այդ դասը միշտ հիշելով:
ԽՐԱՏ՝ Մի եղեք ագահ, եղեք երջանիկ և գոհ այն ամենով ինչ ունեք: