Խորամանկ աղվեսը և խելացի արագիլը

Ժուկով ժամանակով անտառում մնացած կենդանիների հետ մեկտեղ  ապրում էր խորամանկ և չարագործ  աղվեսը ։

Նա իր քաղցր լեզվի միջոցով խոսում էր այլ կենդանիների հետ, փորձելով շահել նրանց վստահությունը, մտերմանում իրենց հետ,որից հետո  իրագործում իր չար մտահղացումները։

Օրերից մի օր արագիլը հանդիպում է աղվեսին ։

Նա, գործի դնելով իր ողջ խորամանկությունը, ընկերացավ արագիլի հետ և ձևացրեց, թե իբր մտերիմ ընկերներ են դարձել ժամանակի ընթացքում։

Որոշ ժամանակ անց աղվեսի մտքով անցնում է չար կատակ անել արագիլի հետ ։

Նա արագիլին  հրավիրում է իր որջը իբր թե ինչ որ տոն նշելու։

Արագիլը առանց որևէ վատ բան կանխազգալու սիրով ընդունում է նրա հրավերը։

Եկավ արդեն տոնի օրը և արագիլը գնաց աղվեսի որջը։

Աղվեսը նրան ընդունեց ջորմորեն և հրավիրեց սեղանի մոտ, որպեսզի արդեն սկսեն։

Բայց արագիլը զարմացած էր և հիասթափված, քանի որ աղվեսի խոստացված տոնախմբությունը այն չէր ինչ նա պատկերացնում էր։

Արագիլի զարմացած դեմքը տեսնելուց հետո սկսվեցին աղվեսի  արդարացումները, իբր թե նա չի հասցրել պատշաճ կերպով պատրաստվել, այդ պատճառով միայն կարող է ապուր առաջարկել արագիլին։

Խորամանկ աղվեսը և խելացի արագիլը

Արագիլը որևէ կերպ չառարկեց այդ ամենին այլ քաղաքավրությունից ելնելով ընդունեց առաջարկը։

Այդ պահին նրա ընկերը խոհանոցից բերեց երկու աման ապուր։

Ի զարմանս արագիլի ապուրները լցված էին տափակ մակերեսով ափսեների մեջ։

Նրանք անցան  ճաշելուն, բայց խեղճ արագիլը իր երկար կտուցի պատճառով չէր կարողանում ուտել, այլ միայն իր կտուցի ծայրով դիպչում էր ապուրին։

Աղվեսը այդ պահին հարցնում է,արագիլին՝ արդյո՞ք նա հավանեց ապուրը թե ոչ։

Քաղցած աչագիլը ասում է նրան, որ ապուրը համեղ է, բայց նա այլևս չի կարող ուտել քանզի իրեն սկսեց վատ զգալ։

Ինչին հաջորդում է աղվեսի ներողությունը արագիլին այդ իրադրության մեջ գցելու համար։

Արագիլը ասում է, որ ներողության կարիք չկա և շնորհակալություն է հայտնում աղվեսից և հրավիրում նրան իր տուն ճաշելու համար։

Աղվեսը ստանում է իր արժանի պատասխանը

Աղվեսը ընդունում է հրավերը և գնում արագիլի տուն։

Նրանք նստում են ճաշելու և արագիլը բերում է երկար և բարակ բերանով տարրաների մեջ լցված ձկներ։

Արագիլը հեշտությամբ ուտում էր ձկները իր երկար և բարակ կտուցի միջոցով։

Աղվեսը ստանում է իր արժանի պատասխանը

Իսկ աղվեսը չէր կարողանում իր դունչը մտցներ տարրայից ներս,որպեսզի կարողանար հասնել ձկներին։

Իր բաժինը վերջացնելուց հետո արագիլը հարցնում է աղվեսին՝ արդյո՞ք նա հավանեց կերակուրը թե ոչ ։

Աղվեսը այդ պահին հիշեց, թե ինչ էր նա արել արագիլի հետ և իրենց այդ պահին ամոթահար զգաց։

Հասկանալով որ նա արդեն պետք է լքի տունը արագիլին ասում է՝ իբր ինքնել է իրեն վատ զգում և ստիպված է հեռանալ։

Խրատ՝  Մեկ վատ արարքը ծնում է մյուսը ։