1980-ականներին առաջացավ մի տեսություն, որը անվանվեց <բիոֆիլիա>։ Այսինքն՝ մարդիկ բնազդաբար ներգրավված են իրենց բնական միջավայրում՝ բնության գրկում։
Ինչևէ շատ 21-րդ դարի ծնողներ, մեր օրերում, արդեն չեն համաձայնվի այս տեսության հետ։
Քանզի նրանց երեխաները նախընտրում են նստել տանը և խաղալ համակարգչով, քան գնալ դուրս և խաղալ դրսում ընկերների հետ։
Այս երևույթը ծնողների մոտ հսկայական անհանգստության ալիք է առաջացրել, որը նույնիսկ անուն է ստացել՝ <բնության պակասի խանգարում>։
Հատկանշական է, որ շատ երեխաներ մեր օրերում անցկացնում են ավելի շատ ժամանակ ներսում քան դրսում։
Այս ամենը անմիջականորեն կապված է օրեց օր ավելի արագ զարգացող նորագույն տեխնոլոգիաների հետ։
Հետազոտությունները ցույց են տալիս,որ միջին ստատիստիկ երեխան օրական կարող է ծախսել 4-ից մինևև 7 ժամ գամված լինելով համակարգչի, հեռախոսի կամ այլ սարքի էկրանին:
Երեխաներից մեկին հարցրել էին թե նա ավելի շատ սիրում է դրսում՝ բնության գրկում խաղալ, թե ներսում, որին նա պատասխանել էր , որ սիրում է ներսում խաղալ, քանի որ դա այն տեղն է որտեղ գտնվում են էլեկտրական վարդակները իր սարքերը լիցքավորելու համար։
Ի՞նչու գնալ դուրս։
Կատարված հետազոտությունների արդյունքը արտացոլում է դրսում խաղալու և դուրս գնալու առավելությունները նույնիսկ դրա անհրաժեշտությունը։
Նախ, երեխաները որոնք ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում ավելի խելացի են, ուրախ, ակտիվ, առողջ և պակաս մտահոգ։
Բնության գրկում խաղալու առավելություններից են՝
Այն կառուցում է ինքնավստահություն։
Այս դեպքում երեխան ինքն է որոշում թե ինչպես պետք է իրեն դրսևորի և թե ինչով է ցանկանում խաղալ կամ առհասարկ զբաղվել գտնվելով դրսում։
Այն խթանում է երևակայությունը և ստեղծարարությունը։
Երեխան կարողանում է իր պատկերացման միջոցով նոր խաղ կամ խաղալիք ստանալ։
Այն սովորեցնում է պատասխանատվություն։
Երբ երեխան նկատի, որ օրինակ՝ կանաչը չջրելու դեպքում այն չորանում է և վերանում նա կսկսի հոգ տանել իր շրջակա միջավայրի մասին։
Այն ստիպում է երեխաներին շարժվել։
Այսինքն նրանք քայլում են , վազում են , ցատկում են խաղեր խաղալիս կամ ուղղակի զբոսնելիս որը նաև առողջարար է։
Եև վերջապես դրսում խաղալը շատ լավ միջոց է բոլորի համար որպեսզի նվազեցնեն սթրեսսը և հոգնածությունը։