Ինչպես սաստել ձեր չարաճճի երեխաներին

Թվում է, թե մեր օրերում յուրաքանչյուր ծնող գիտի, որ հարվածելն արգելված է։

Երեխաները լացելու, ցավելու, ամաչելու կարիք չունեն, որպեսզի սովորեն այն դասը, որը դուք ուզում եք նրանց տալ։

Երեխաները, որոնք այդպիսի էմոցիոնալ վիճակում են, չեն կարող սովորել։

Ընդհակառակը՝ նրանք կկենտրոնանան իրենց ջղայնության վրա և կմտածեն, թե ինչ ջղայն ծնող եք դուք՝ նույնիսկ չհիշելով, թե ինչ սխալ են թույլ տվել։

 

ծնող

 

 

  • Կառավարեք ձեր զայրույթը։ Գիտակցեք, որ ցանկանում եք պատժել ձեր երեխային, ապա ինքներդ ձեզ ասեք, որ չեք անելու։
  • Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ սա ձեր երեխային դաս սովորեցնելու լավ պահ է։ Շատ հաճախ երեխաները պետք է սխալվեն, որպեսզի հետո ճիշտ քայլեր անեն։
  • Ասեք որքան հնարավոր է քիչ բառ “Սենյակում գնդակով չեն խաղում”։ Օգտագործեք ձեր ցածր, դանդաղ և սառը ձայնը։
  • Ունեցեք կարճ և ուղիղ խոսակցություն նրա մասին, թե ինչ է կատարվել և ինչ կլինի դրա արդյունքում։

 

Հիշեք, պարտադրելով երեխաներին որևէ բան սովորեցնելը շատ վատ որոշում է, քանի որ երեխաների հոգեբանությունը դրանից շատ վատ իրավիճակում կարող է հայտնվել: Փորձեք գտնել ավելի խելամիտ և փոխըմբռնումով տարբերակներ: