Ինչպես զվարճացնել երեխաներին հարկադիր կարանտինի ընթացքում

Կարանտինի ընթացքում բժիշկները խորհուրդ են տալիս տանը մնալ և խուսափել ուրիշների հետ շփումից:

Այնուամենայնիվ, շատ ծնողներ դժգոհում են, որ իրենց երեխաները լավ չեն զգում պարապուրդից հարկադիր մեկուսացման պատճառով:

Այդպիսով ծնողները ստիպված են լինում միշտ որևէ բանով զբաղեցնել իրենց երեխաներին։

Եթե ստիպված եք լինում  երեխաների հետ տանը մնալ, կարանտինի ժամանակահատվածը ձեզ համար կտևի շատ երկար ժամանակ:

Այդ ամենից խուսափելու համար անհրաժեշտ է միշտ ունենալ տարբեր հնարքներ և զբաղմունքներ որպեսզի երեխաներին զվաղճացնենք։

Ինչպես զվարճացնել երեխաներին հարկադիր կարանտինի ընթացքում

Ինչո՞վ զբաղվել երեխայի հետ կարանտինի ընթացքում

  • Կազմեք ընթերցանության ցուցակ

Երեխային ընթերցանությանը սովորեցնելն ավելի հեշտ է, եթե այն արվի խաղային ձևով: Պատրաստեք պատմությունների ցանկ, որը երեխան պետք է կարդա: Հենց որ նա կարդա մեկ պատմություն, նա կարող է ցուցակից ջնջել մեկ կետ և անցնել հաջորդին:

  • Վայելեք ձեր երեխայի հետ ճաշ պատրաստելը

Թխեք բլիթներ, կեքսեր, տորթեր, ցանկացած քաղցրավենիք։

Խոհարարության ընթացքում դուք կարող եք երեխային սովորեցնել, թե ինչպես չափել բաղադրիչները և, իհարկե, ինչպես պատրաստել:

  • Հետևեք առօրյային

Միգուցե երեխան կարիք չունի դպրոց հաճախելու, բայց կարանտինի ժամանակ նույնպես ավելի լավ է հավատարիմ մնալ սովորական առօրյային։

Սա նպաստում է երեխայի բարեկեցությանը և թույլ է տալիս նրան օրն անցկացնել առավել արդյունավետ։

  • Մի չարաշահեք էլեկտրոնային սարքերը

Թույլ մի տվեք որպեսզի երեխան անսահամանափակ ժամանակով օգտվի էլեկտրոնային սարքավորումներից։

Պլանշետ կամ սմարթֆոն տվեք նրան միայն այն ժամանակ, երբ նա սովորում է դասերը և կատարում է տնային գործերը:

  • Փազլներ հավաքեք

Ընտրեք փազլ, որը երեխայի համար այնքան էլ դժվար չի լինի: Հակառակ դեպքում, նա կկորցնի հետաքրքրությունը այս զբաղմունքի նկատմամբ:

  • Երեխայի հետ կազմակերպեք գրքերի ակումբ

Ընթերցանությունը միշտ կարևոր է, իսկ կառանտինի ժամանակ առավել ևս երբ կա այդքան ազատ ժամանակ։

Բայց որպեսզի ընթերցանության գործընթացը դառնա էլ ավելի հաճելի և ժամանցային սկսեք քննարկել երեխաների հետ ձեր կարդացած գրքերը։

  • Կազմեք կենցաղային գործերի ցանկ

Ձեր երեխայի համար կազմեք առաջադրանքների ցուցակ, օրինակ ՝  հագուստը ծալել, ատամները խոզանակել, լվանալ ամանները և այլն:

  • Աճեցրեք բույսեր և ծաղիկներ

Բույսերը կարելի է աճեցնել անմիջապես պատուհանագոգի վրա, ծիլերը ցանելով մի տարրայի մեջ : Հետևեք նրանց աճին երեխայի հետ: