Եթե երեխայի մոտ զարգացած են սոցիալական հմտությունները, նա կարող է հաղթահարել դժվար իրավիճակներ:
Ծնողները նեղվում են, երբ տեսնում են, թե ինչպես իրենց երեխաները չեն կարողանում խաղալիքները կիսել միմյանց միջև։
Կամ չեն կարողանում ընկերներ գտնել:
Սոցիալապես հարմարվող երեխաները գիտեն, թե ինչպես կարելի է ընկերություն անել, խաղալ, սկսել զրույցներ հասակակիցների և մեծահասակների հետ:
Ստորև դիտարկենք մի քանի հմտություն՝
Սոցիալական հմտություն. «Հարցնելու ունակություն»
Երեխայի համար կարող է դժվար լինել մոտենալ այլ երեխաներին և խնդրել, որ խաղա նրանց հետ։
Վերջիվերջո երեխաները կարող են պատասխանել. «Ո՛չ»:
Մերժված լինելու վախը կարող է խանգարել երեխային նույնիսկ փորձել։
Եվ այդ ժամանակ նա բաց կթողնի հասակակիցների հետ խաղալու հաճույքը, ինչպես նաև խաղի ընթացքում նոր բան սովորելու հնարավորությունը:
Տվյալ դեպքում՝ երեխան կհասնի հաջողության, երբ նախ պարզի, թե ինչ է անում հասակակիցների խումբը։
Հետո, թե ինչպես նա կարող է օգտակար լինել, որից հետո առաջարկում է միանալ խաղին:
Օրինակ՝ եթե երեխաները խաղում են <դպրոց-դպրոց>, նա կարող է հարցնել արդյո՞ք նա կարող է հանդես գալ աշակերտի դերում թե ոչ։
Ինչպե՞ս օգնել ձեր երեխային որպեսզի նա սովորի հարցնել
Հետևեք ձեր երեխայի հետ, թե ինչպես են խաղում մյուս երեխաները:
Հարցրեք նրան օրինակ՝ . «Ի՞նչ ես կարծում, ինչի՞ համար է Արմենը օգտագործում խորանարդները,արդյո՞ք նա ունի բավականաչափ խորանարդներ քեզ հետ կիսելու համար»:
Սոցիալական հմտություն. «Խոսակցություն վարելու ունակություն»
Երեխաները սովորաբար որոշակի պրակտիկայի կարիք ունեն։
Նախքան կսովորեն զրույց վարել `հերթով խոսել, չխանգարել միմյանց և լսել զրուցակցին:
Ինտրովերտ երեխաներին պետք է ինչ-որ մեկը `խոսակցություն սկսելու և այն կենդանի պահելու համար:
Էքստրավերտները, ընդհակառակը, պետք է սովորեն չխանգարել զրուցակցին և նրան խոսելու հերթ տալ:
Ինչպե՞ս օգնել երեխային զրույցը վարելու հարցում։
Երեխայի մոտ այս հմտությունը զարգացնելու լավ միջոց է ծնողների օրինակը և դերային խաղերը:
Ցույց տվեք ձեր երեխային, թե ինչպես պետք է շփվել ՝ խոսելով նրա հետ որքան հնարավոր է հաճախ:
Հարցրեք նրա կարծիքը տարբեր առիթներով և անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք նրա ասածների նկատմամբ:
Եթե նրա խոսքը շատ երկար է, զգուշորեն վերադարձրեք խոսակցության բուն թեմային:
Խաղացեք խաղեր, որոնց ժամանակ մասնակիցթները հերթականությամբ են կատարում իրենց քայլերը։