Տարիքային տարբերությունը երեխաների միջև

Որոշ տարիքային տարբերությամբ երեխաներ ունեցող ծնողները լավ գիտեն այն մասին, որ դա որքան ուրախ այնքան նաև սարսափելի կարող է լինել:

Հաճախ նրանց երեխաները կարող են ժամերով խաղալ միասին ինչպես լավագույն ընկերները:

Բայց միևնույն ժամանակ մեկ րոպե տարբերությամբ սկսեն իրար հետ կռիվ անել որևէ խաղալիքի պատճառով քանզի երկուսն էլ նույն պահին ուզում են նրանով խաղալ:

Այդպիսի վարքագծի փոփոխութունները կարող են իսկական գլխացավանք և անհանգստության առիթ դառնալ ծնողների համար:

Ինչպիսի՞ գործոններ են ազդում տարիքային քիչ տարբերությամբ երեխաների վրա:

Մրցակցությունը երեխաների միջև բնականոն գործընթաց է հասունանալու ընթացքում:

Այնուամենայնիվ, շատ գործոններ ազդում են այն բանի վրա, թե ինչպես են երեխաները միմյանց հետ հարաբերություններ ձևավորում:

Օրինակ՝ տարիքը, սեռը, միջանձնային հարաբերությունները, ընտանիքի անդամների քանակը և այլն:

  • որքան փոքր լինի երեխաների միջև տարիքային տարբերությունը, այնքան մեծ է նրանց միջև մրցակցությունը և ավելի մեծ է հակամարտության հավանականությունը
  • նույն սեռի երեխաները հակված են ավելի շատ ընդհանուր հետաքրքրությունների: Հետևաբար, նրանց միջև մրցակցության հավանականությունն ավելի մեծ է.
  • երեխաները, որոնց ծնողները բաժանված են, սովորաբար հակված են պայքարել այն ծնողների ուշադրության համար, որոնց հետ ապրում են: Այս միտումը ուժեղանում է, եթե նրանք ապրում են խորթ եղբայրների կամ քույրերի հետ:

Տարիքային տարբերությունը երեխաների միջև

Երբ երեխաները մեծանում են, նրանք սովորաբար ավելի լավ են իրենց պահում միմյանց հետ, և նրանց միջև ավելի քիչ կոնֆլիկտներ են առաջանում:

Փոքր երեխաների մոտ նման կոնֆլիկտները հաճախ վերածվում են ֆիզիկական դիմակայության, իսկ ավելի մեծ երեխաները սահմանափակվում են բանավոր վեճերով:

Մրցակցությունը երեխաների միջև սովորաբար իր գագաթնակետին է հասնում 10-ից 15 տարեկան հասակում:

Ինչպե՞ս հաղթահարել երեխաների միջև մրցակցությունը

Փոքր տարիքային տարբերությամբ երեխաներին մեծացնելիս, հետևյալ խորհուրդները կարող են օգտակար լինել՝

  • Համոզվեք, որ յուրաքանչյուր երեխայի հետ բավականաչափ ժամանակ եք ծախսում: Այսպիսով նրանք իրենց հատուկ կզգան
  • մի համեմատեք երեխաներին միմյանց հետ: Այդպես դուք կնպաստեք նրանց միջև մրցակցությանը: Փոխարենը, պարզեք յուրաքանչյուր երեխայի ուժեղ կողմերը և գնահատեք դրանք:
  • կազմակերպեք յուրաքանչյուր երեխայի տնային աշխատանքներն ու պարտականությունները:
  • մի խառնվեք երեխաների միջև յուրաքանչյուր վեճի մեջ: Թողեք ինքնուրույն լուծեն որոշ վեճերը:

Փոքր տարիքային տարբերությամբ երեխաներ մեծացնելու ամենահիանալի բանն այն հասկացողությունն է, որ նրանք կարող են կյանքի համար ընկերներ դառնալ: