Ինչպե՞ս զարգացնել սոցիալական հմտությունները երեխայի մեջ

Եթե երեխայի մոտ զարգացած են սոցիալական հմտությունները, նա կարող է հաղթահարել դժվար իրավիճակներ:

Ծնողները նեղվում են, երբ տեսնում են, թե ինչպես իրենց երեխաները չեն կարողանում խաղալիքները կիսել միմյանց միջև։

Կամ չեն կարողանում ընկերներ գտնել:

Սոցիալապես հարմարվող երեխաները գիտեն, թե ինչպես կարելի է ընկերություն անել, խաղալ, սկսել զրույցներ հասակակիցների և մեծահասակների հետ:

Ստորև դիտարկենք մի քանի հմտություն՝

Սոցիալական հմտություն. «Հարցնելու ունակություն»

Երեխայի համար կարող է  դժվար լինել մոտենալ այլ երեխաներին և խնդրել, որ խաղա նրանց հետ։

Վերջիվերջո երեխաները կարող են պատասխանել. «Ո՛չ»:

Մերժված լինելու վախը կարող է խանգարել երեխային նույնիսկ փորձել։

Եվ այդ ժամանակ նա բաց կթողնի  հասակակիցների հետ խաղալու հաճույքը, ինչպես նաև խաղի ընթացքում նոր բան սովորելու հնարավորությունը:

Տվյալ դեպքում՝ երեխան կհասնի հաջողության, երբ նախ պարզի, թե ինչ է անում հասակակիցների խումբը։

Հետո, թե ինչպես նա կարող է օգտակար լինել, որից հետո առաջարկում է միանալ խաղին:

Օրինակ՝ եթե երեխաները խաղում են <դպրոց-դպրոց>, նա կարող է հարցնել արդյո՞ք նա կարող է հանդես գալ աշակերտի դերում թե ոչ։

Ինչպե՞ս զարգացնել սոցիալական հմտությունները երեխայի մեջ

Ինչպե՞ս օգնել ձեր երեխային որպեսզի նա սովորի հարցնել

Հետևեք ձեր երեխայի հետ, թե ինչպես են խաղում մյուս երեխաները:

Հարցրեք նրան  օրինակ՝ . «Ի՞նչ ես կարծում, ինչի՞ համար է Արմենը օգտագործում խորանարդները,արդյո՞ք նա ունի բավականաչափ խորանարդներ քեզ հետ կիսելու համար»:

Սոցիալական հմտություն. «Խոսակցություն վարելու ունակություն»

Երեխաները սովորաբար որոշակի պրակտիկայի կարիք ունեն։

Նախքան կսովորեն զրույց վարել `հերթով խոսել, չխանգարել միմյանց և լսել զրուցակցին:

Ինտրովերտ երեխաներին պետք է ինչ-որ մեկը `խոսակցություն սկսելու և այն կենդանի պահելու համար:

Էքստրավերտները, ընդհակառակը, պետք է սովորեն չխանգարել զրուցակցին և նրան խոսելու հերթ տալ:

Ինչպե՞ս օգնել երեխային  զրույցը վարելու հարցում։

Երեխայի մոտ այս հմտությունը զարգացնելու լավ միջոց է ծնողների օրինակը  և դերային խաղերը:

Ցույց տվեք ձեր երեխային, թե ինչպես պետք է շփվել ՝ խոսելով նրա հետ որքան հնարավոր է հաճախ:

Հարցրեք նրա կարծիքը տարբեր առիթներով և անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք նրա ասածների նկատմամբ:

Եթե նրա խոսքը շատ երկար է, զգուշորեն վերադարձրեք խոսակցության բուն թեմային:

Խաղացեք խաղեր, որոնց ժամանակ մասնակիցթները հերթականությամբ են կատարում իրենց քայլերը։