Ինչպե՞ս զարգացնել երեխայի ինքնաճաչումը

Ինքնաճանաչումը կարևոր հմտություն է, որը երեխայի մոտ պետք է զարգացվի վաղ հասակից։

Այն կօգնի երեխային զարգացնել իր ուժեղ կողմերը և հաղթահարել իր թերությունները։

Եթե ուզում եք երեխային բացատրել, թե որն է ինքնագիտակցությունը և զարգացնել այն իր տարիքին համապատասխան, այս հոդվածը ձեզ համար է:

Ինքնաճանաչումը

Ի՞նչ է ինքնաճանաչումը

Այն կյանքի հմտություն է, որն օգնում է երեխային սովորել հասկանալ իր զգացմունքներն ու մտքերը:

Դա մեծացնում է երեխայի ներուժը:

Ինչպես նաև նաև օգնում է երեխային հասկանալ, թե ինչպես են ուրիշները տեսնում իրեն և իր պահվածքը:

Ինչպե՞ս սովորեցնել երեխային ինքնաճանաչումը

Այն օգնում է երեխային օգտագործել հուզական բանականությունը և մտավոր կարողությունները:

Այն նաև օգնում է երեխային զարգացնել սոցիալական հմտություններ և ավելի մեծ տարիքում հարաբերություններ հաստատել ուրիշների հետ:

Դիտարկենք երեխայի ինքնությունը զարգացնելու մի քանի պարզ և արդյունավետ եղանակ:

  • Եղեք երեխայի համար լավ օրինակ

Երեխայի մոտ այն ձևավորելու և զարգացնելու համար նախ և առաջ պետք է սկսեք ձեզնից։

  1. Ցույց տվեք ձեր սեփական օրինակով, թե ինչպես վարվել ամենօրյա իրավիճակների հետ հանգիստ և դրական։
  2. Երբ բախվում եք դժվարին կամ տհաճ իրավիճակների, ցույց տվեք ձեր երեխային, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել առանց բացասական էմոցիաների դրսևորման։
  • Ընդունեք և ճանաչեք ձեր երեխայի հույզերը

Ընդունեք երեխայի հույզերը և երբեք մի՛ դարձրեք դրանք ծաղրի առարկա `ոչ միայնակ, ոչ էլ, մանավանդ, այլ մարդկանց ներկայությամբ:

  1. եթե երեխան բացահայտորեն ցուցադրում է իր հույզերը, դա կօգնի նրան, որպեսզի սովորի զսվել նրանց  և ավելի լավ արտահայտել իր մտքերը։
  2. երբ երեխան կսովորի հաղթահարել իր հույզերը, նա կսովորի ընդունել իր պահվածքը և կհասկանա, թե ինչպես վարվել ավելի լավ:
  • Օգնեք ձեր երեխային

Երեխայի հետ կարեկից գտնվելիս, դուք նրան տալիս եք հավելյալ անվտանգության և ինքնավստահության զգացում:

  1. Երեխայի հանդեպ կարեկցանքը նրան ցույց է տալիս, որ նրա հույզերը կարևոր են, և որ նա ամաչելու կամ թաքցնելու բան չունի։
  2. Գուցե երեխան իրեն լավ չի զգում, կամ ինչ-որ բան նրա մոտ չի ստացվում: Ձեր համակրանքը նրան ցույց կտա, որ միշտ չէ, որ պետք է կատարյալ լինել, և սխալներ թույլ տալը նորմալ է: