Տնային աշխատանքները և երեխաների առողջությունը

Միգուցե ձեզ համար առանց տնային առաջադրանքների ու թեստերի 1 ամիսը լինի երազանք, բայց Շվեդիայի Բոդեն քաղաքի Ստուրենսկոլան դպրոցում ապրիլը այդպիսին էր։

Հոգնել եք տնային առաջադրանքների՞ց։ Տեղափոխվեք Շվեդիա։

 

Ավելին, արդյունքների դրական լինելու դեպքում՝ 2019 թվականից սկսած, միջնակարգ դպրոցի սաները չեն ունենա տնային առաջադրանքներ։

Դպրոցի տնօրեն Պետրոնելլա Սիրկան, ով այս գաղափարի հեղինակն է, պատմել է Շվեդական հանրային հեռարձակող SVT-ին

“Մեզ շատ բողոքներ են գալիս նրա մասին, որ մեր երեխաներն իրենց վատ են զգում։

Դրա պատճառն այն է, որ երեխաները անընդհատ մեծ աստիճանի ստրեսս են զգում։ Սա այդ խնդրի մեր լուծումն է։”

 

այն երկրները, որտեղ երեխաները ամենաշատն են տնային առաջադրանքներ գրում

տնային

Բանավեճերը՝ թե ինչքան տնային առաջադրանք պետք է տալ երեխաներին, նոր չեն։ Իրենց 2006 թվականի “Տնային առաջադրանքների դեմ գործը” գրքում, հեղինակներ Սառա Բեննեթը և Նենսի Քելիշը նշում են, որ չկա որևէ ապացույց, որ տնային առաջադրանքները օգուտ են։ Սակայն կան դրան հակադրող փաստեր։ 2014 թվականին Սթենդֆորդում կատարված հետազոտությունը՝ որը կատարվել է 4000 աշակերտի հետ, բացահայտել է, որ տնայինների ստրեսը ոչ միայն նվազեցնում է երեխաների՝ ընտանիքի անդամների և ընկերների հետ շփումը, այլև առաջացնում է քնի խանգարումներ և նույնիսկ գլխացավ։Մինչ որոշ վայրերում այս նոր համակարգը դեռ քննվում է մասնագետների կողմից, Ֆինլանդիայում այն շատ լավ արդյունքներ է տվել։ Երկիրը, որը մշտապես կրթական ռեֆորմների առաջագծում է, հրաժարվել է տնային առաջադրանքներից, գնահատականներից և նույնիսկ առարկաներով սովորեցնելու մեխանիզմից։ Չնայած այդ ամենին, Ֆինլանդիան միշտ ամենաբարձր դիրքում է Programme for International Student Assessment-ում, մանավանդ մաթեմատիկայի և գիտության բնագավառներում։