Իսկ դու հիշու՞մ ես, թե ինչպիսին էիր տեսնում աշխարհը երբ փոքր էիր։
Ինչո՞վ է այն նման աշխարհին՝ որում հիմա դու ապրում ես։
Հավանականությունը մեծ է, որ ձեր աշխարհընկալումը փոխվել է փոքր ժամանակի ընթացքում։
Բայց դուք չէիք նկատի դա, քանի որ փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար։
Դուք հավանաբար մոռացել եք, որ երեխաները աշխարհը տեսնում են ամբողջությամբ այլ կերպ։
Նրանց հայացքները սխալ չեն, իրականում՝ կան մի շարք բաներ, որ մենք կարող ենք սովորել երեխաներից՝ ապրելով և փոխազդեցություն ունենալով բնության հետ։
-
Ուրիշների կարծիքներին չափից դուրս տեղ տալը
Երբ դու երեխա ես, ամեն ինչ կարող ես։
Չկա ոչ մի օրենք, որը թելադրում է քեզ, որ դու չես կարող կրել դիմակ կամ թագ փողոցում, չես կարող ունենալ տարբեր գույների գուլպաներ։
Երեխաները հպարտ են իրենց յուրաքանչյուր քայլով և չեն մտածում, որ կարող են “զվարճալի” տեսք ունենալ ուրիշների աչքերում։
Մեծանալուն պես, մենք սկսում ենք վատ զգալ և ամաչել, երբ մարդիկ մեզ տեսնում են “զվարճալի” բաներ անելիս։
Առանց գիտակցելու, մենք անընդհատ մտածում ենք, թե ինչ կմտածեն մարդիկ մեր մասին։
-
Մեր երևակայությունը օգտագործելը
Երեխաների երևակայությունը ապշեցուցիչ է։
Այն սահմանափակված չէ տրամաբանությամբ, նրանք չեն մտածում՝ ինչն է իրական։
Եթե դա նրանց գլխում է, ուրեմն հնարավոր է։
Հասուն տարիքում մենք ստիպված ենք մտածել ամեն ինչի և դրանց իմաստի մասին։
Մենք պետք է փորձենք լինել ավելի կրեատիվ, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերվում են մեր մեծ նպատակներին։
Մենք պետք է կրկին հավատանք, որ ամեն ինչ հնարավոր է։
-
Շրջապատող աշխարհը բացահայտելը
Երեխաները միշտ ոգևորված են։
Նրանք միշտ տալիս են հազարավոր հարցեր և կարող են վազել ժամերով։ Նրանք միշտ փնտրում են արկածներ։
Մեծահասակները, հակառակ դրան, ավելի քիչ ոգևորություն ունեն կյանքի նկատմամբ։
-
Ընկերներ ձեռք բերելը
Ինչքան էլ վտանգավոր հնչի՝ երեխաները կընկերանան յուրաքանչյուր մարդու հետ, ով թվում է ընկերական և բարի։
Մեծ տարիքում, մենք հաճախ հասկանում ենք, որ ոչ բոլորի հետ կարելի է ընկերանալ։
Մենք նույնիսկ չենք փորձում մեր շրջապատի մարդկանց հետ շփվել։
Օրինակ՝ հերթի մեջ կանգնած ժամանակ մեր դիմացի մարդու հետ զրույց սկսելու փոխարեն մենք ավելի հավանական է զբաղվենք մեր բջջային հեռախոսներով։
Եվ այսպես, պարզվում է, որ մենք շատ բաներ ունենք սովորելու մեր փոքրիկներից 🙂