Ինչպե՞ս երեխային անգլերեն սովորեցնել

Լեզուն իր բնույթով շատ վերացական և ոչ նյութական է։ Երեխաները, մյուս կողմից, շատ ճշգրիտ են։ Սա բարդեցնում է երեխաներին քերականական կանոններ սովորեցնելու գործընթացը։ Բայց հանգիստ եղեք։ Քանի դեռ դուք գիտեք անգլերեն սովորեցնելու այս 5 հիմնական կետերը, ձեր երեխաները հաջողության կհասնեն։

 

անգլերեն

1․ Դասերը դարձրեք զվարճալի

Սա այն կետն է, որը իրոք կարևոր է երեխաների համար։ Սա վերաբերվում է ինչպես բակում խաղացող երեխաներին, այնպես էլ դասասենյակում սովորող երեխաներին։

Շատ ուսուցիչներ համոզված են, որ երեխաները ամենալավը սովորում են խաղերի միջոցով։

Սովորելը դարձրեք ավելի զվարճալի երեխաների համար։

2. Խաղացեք խաղեր

Խաղերը հրաշալի միջոց են դասավանդումը ավելի զվարճալի դարձնելու համար։ Խաղերը ոչ միայն երեխայի մեջ արթնացնում են մրցակցության զգացումը, այլև տալիս են նպատակներ, որոնք պետք է իրականացնեն։ Երբ հաղթում ես որևէ խաղում, քեզ լավ ես զգում։

3. Եղեք կրեատիվ

Նույն բանն ամեն օր անելը շատ ձանձրալի է երեխաների համար, և դուք նույնպես կձանձրանաք։ Այնպես որ եղեք կրեատիվ ձեր ծրագրերում։

Ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարեք։ Փոխեք երեխաների տեղը,  որպեսզի նրանք ուրիշ տեսադաշտ ունենան։

Երեխաներին տվեք թեստեր մինչև նրանց նյութը սովորեցնելը և թողեք, որպեսզի նրանք սովորելու ընթացքում պատասխանեն հարցերին։

Դուք կարող եք պահել նույն գրաֆիկը, բայց փոփոխության ենթարկեք վարժությունները։

Նաև կարելի է թույլ տալ երեխաներին, որպեսզի նրանք հորինեն խաղեր և վարժություններ։ Թողեք, որ նրանք գրեն վիկտորինային հարցեր միմյանց համար։ Դուք կզարմանաք երեխաների ստեղծարար մտքերից։

 

անգլերեն լեզու

4. Ներառեք արվեստը ձեր դասերում

Երեխաները սիրում են պատրաստել գունավոր և զվարճալի իրեր։ Պաբլո Պիկասոն ասել է․ “Յուրաքանչյուր երեխա արտիստ է”։ Օգտագործեք երեխայի  բնածին տաղանդը և օգտագործեք արվեստը երեխային անգլերեն սովորեցնելու ժամանակ։

Իհարկե, դուք կարող եք խոսել հասարակ իրերից, օրինակ՝ գույներ, ձևեր, բայց կրեատիվ ծրագրերը ունեն ավելի մեծ պոտենցիալ։

5. Անգլերեն դասերը տեղափոխեք դուրս

Իսկ դուք փորձե՞լ եք անգլերենի դասերը տեղափոխել դուրս։ Եթե ոչ՝ դուք կմնաք ապշած, թե ինչքան բան երեխաները կարող են սովորել դրսում։

Երեխաներին ուղարկեք փնտրելու իրեր։ Հանձնարարեք նրանց, որպեսզի փնտրեն իրեր սկսվող որևէ տառով կամ իրեր, որոնք ունեն ինչ-որ գույն։

 

Ուղղակի դարձրեք դասերը զվարճալի, առանց որևէ ճնշման և ձեր երեխաները շատ կարճ ժամանակում վարժ կտիրապետեն լեզվին։