Տարրական դպրոցի աշակերտների մեծ մասը բողոքում է, որ իրենց դուր չի գալիս դպրոց հաճախելը։
Նման իրավիճակներում ծնողները պետք է պարզեն, թե ինչի հետ է դա կապված։
Դիտարկենք մի քանի եղանակ, թե ինչ անել որպեսզի երեխաները սիրեն դպրոց հաճախելը:
Հաճախ երեխաներին դպրոցում դուր չի գալիս, քանի որ դա նրանց ընտրությունը չէ, այլ մեր։
Բոլորը պետք է դպրոցում սովորեն և գիտելիք ձեռք բերեն, բայց երեխաները դեռ շատ փոքր են այդ ամենը ինքնուրույն հասկանալու համար։
Որոշ երեխաներ բաց են նոր գիտելիքների համար, բայց վախենում են դպրոցում ընդունված խիստ կանոններից:
Երբեմն երեխան սկզբում սիրում է դպրոցը, բայց հետո պատահում է մի բան, որը փոխում է նրա վերաբերմունքը։
Պետք է պարզել, թե ինչ է պատահում երեխայի հետ դպրոցում:
Մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե որքան կարևոր է երեխայի համար դպրոցում սովորելը, ինչպես է այն զարգացնում անհատականությունը և ապագայում տալիս նրա համար անհրաժեշտ գիտելիքները:
Բայց երեխային ստիպել որպեսզի դպրոց հաճախի, դա վատ գաղափար է:
Հիմնական պատճառները, թե ինչու երեխան կարող է դպրոց հաճախելը չսիրել
- երեխային կարող են դուր չգալ դասերը.
- ձանձրույթ զգալ
- ուսումնական նյութը կարող է չափազանց բարդ լինել երեխայի համար.
- երեխան կարող է խնդիրներ ունենալ դասընկերների հետ, կամ նրա համար կարող է դժվար լինել ընկերներ գտնելը
- երեխան կարող է դպրոցում ունենալ վատ առաջադիմություն, և դրանից նա կարող է ամաչել դասընկերների առջև.
Վերը նշված պատճառները ցույց են տալիս, որ երեխան չի ատում դպրոցը, այլ այն հանգամանքները, որոնց նա բախվում է այնտեղ:
Պարզեք խնդրի աղբյուրը
Եթե երեխան չի ցանկանում դպրոց գնալ, առաջին հերթին ծնողները պետք է որոշեն խնդրի պատճառը։
Դրանից հետո պետք է բոլոր ջանքերը գործադրեք այն վերացնելու համար:
- Օգնեք կասեցնել բուլլիինգը դպրոցում
- Օգնեք ձեր երեխային դպրոցում ընկերներ ձեռք բերել
- Փորձեք սովորելը դյուրին և հասկանալի դարձնել երեխայի համար
- ՈՒսումնական գործընթացը դարձրեք ավելի զվարճալի
- Քաջալերեք ձեր երեխային, եթե նա բաց չի թողնում դասերը տևական ժամանակ
Երբ երեխան ճնշում չի զգում, սովորելն դառնում է ավելի հեշտ և հաճելի գործընթաց ուստի խնդիրների արագ վերացումը միայն հեշտացնում է այդ գործընթացը։