Երեխան հրաժարվում է դպրոց հաճախել

Երեխան ամեն առավոտ լացում է և անում է ամեն հնարավոր բան դպրոց չհաճախելու նպատակով։

Եթե ձեր երեխան տարրական դպրոցի աշակերտ է, ամենայն հավանականությամբ, դուք արդեն բախվել եք նմանատիպ իրավիճակների հետ։

Տեսնենք, թե ինչ կարող են անել ծնողները այս դեպքում:

  1. Հստակեցրեք խնդիրը

Ամենայն հավանականությամբ, դուք չեք կարող համաձայնել երեխայի ցանկության հետ և թույլ տալ, որ նա մնա տանը։

Սկզբում պետք է հասկանալ ինչու երեխան չի ուզում գնալ դպրոց։

Միգուցե երեխան սիրում է երկար քնել, կամ նա դպրոցում չափազանց մեծ ծանրաբեռնվածություն ունի։

Կամ գուցե նա չի կարող գտնել ընդհանուր լեզու ուսուցչի հետ, կամ նա պարզապես ձանձրանում է դպրոցում:

Հարցրեք ձեր երեխային թե ո՞րն է պատճառը նրա դպրոց չգնալու։

     2. Սահմանեք հստակ ժամանակ, երեխայի քնի համար

Հաճախ երեխան ցանկանում է տանը մնալ պարզապես այն պատճառով, որ սիրում է ավելի երկար քնել։

Այս դեպքում խնդրի լուծումը մեկն է `երեխային լավ գիշերային քուն ապահովել։

Երեխաներին անհրաժեշտ է ավելի երկար քնել, քան մեծահասակներին, ուստի պետք է ավելի վաղ քնել։

Օրինակ՝ եթե երեխան պետք է արթնանա առավոտյան 6.30-ին, նա պետք է գնա քնելու 21.00-ին կամ, ծայրահեղ դեպքերում, ժամը 21.30-ին:

Երեխան հրաժարվում է դպրոց հաճախել

    3. Մի կարդացեք երկար քարոզներ դպրոց գնալու կարևորության մասին։

Սա ոչ միայն անօգուտ է, բայց վատթարագույն դեպքում նույնիսկ կարող է բացասական ազդեցություն ունենալ։

Կենտրոնանալով բացասականի վրա, կարող եք միայն խորացնել խնդիրը:

    4. Համոզվեք, որ երեխան դպրոցում խնդիրներ չունի։

Երբեմն երեխաները իրենց ծնողներին չեն ասում այն մասի, որ իրենց նեղացնում են դպրոցի չարաճճի երեխաները։

Նրանք վախենում են, որ ծնողները իրենց սխալ կհասկանան, ինչը և ավելի կբարդացնի իրավիճակը։

Պարզելու համար արդյոք դա այդպես է թե ոչ, տվեք նրան հարցեր դպրոցի առօրյաի մասին, խնդրեք որպեսզի պատմի թե ինչպես է անցնում օրը։

Արեք այդ ամենը միայն այն ժամանակ, երբ երեխան ունի լավ տրամադրություն և պատրաստ է ձեզ հետ կիսվելու։

Եթե ձեր երեխան իսկապես այդպիսի խնդիրներ ունի, սովորեցրեք նրան անտեսել ծաղրը և ընտրել լավ ընկերներ:

Իսկ եթե զգում եք որ իրավիճակը գնալով բարդանում է, խոսեք նրա ուսուցիչների կամ տնօրենի հետ։

0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x