Հղիության յոթերորդ ամիս

Հղիության յոթերորդ ամիս

 

Հղիության յոթերորդ ամիս

Հղիության յոթերորդ ամսի հետ մեկնարկում է նաև երրորդ և վերջին եռամսյակը։

Այն ընկած է հղիության 25-28րդ շաբաթների ընթացքում։

Այս ժամանակահատվածում երեխայի աճը անհամեմատելիորեն ավելի արագ է տեղի ունենում քան նախորդ ամիսներին։

Ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ հղիության յոթերորդ ամսում։

  • Երեխայի ուղեղը և ներվային համակարգը սկսում են ավելի արագ ձևավորվել
  • Թոքերը արդեն ամբողջովին ձևավորված են և կատարում են իրենց գործառույթը
  • Լսողական համակարգը նույնպես ամբողջությամբ ձևավորված է
  • Աչքերը ավելի զգայուն են դառնում լույսի հանդեպ
  • Քնած ժամանակ կարող է երազներ տեսնել

Այս ամսվա ընթացքում երեխայի հասակը կկազմի մինչև՝ 45սմ, իսկ քաշը՝ մինչև 1․3կգ

Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության երրորդ եռամսյակի սկզբում

  • Ձեր մարմինը գնալով ավելի և ավելի է մեծանում
  • Պորտը արդեն ցցված է լինում դեպի դուրս, որը վերադառնում է բնականոն վիճակի ծննդաբերությունից հետո
  • Հավանական է հեղուկի արտահոսք կրծքերից, որը կապված է շուտով երեխային կրծքով կերակրելու հետ
  • Խնդիրներ քնելու հետ կապված, շատ մայրիկներ փաստում են, որ իրենց երեխաները առավելապես ակտիվանում են այն ժամանակ,երբ նրանք պատրաստվում են քնել

Դուք նաև կարող է խնդիրներ ունենք հավասարակշռությունը պահելու հետ կապված, որը պայմանավորված է անընդհատ մեծացող փորի հետ։

Սովորական պետք է արդեն դարձած լինեն առօրյա գլխացավը, սրտխառնոցը և ստամոքսային խնդիրները։

Շաբաթական ձեր քաշը կավելանա շուրջ կես կիլոգրամով, մինչև երեխայի ծնունդը։

Ցանկալի է որպեսզի սնվեք միայն օգտակար կերակուրներով, քանի որ երեխան սնվում է նրանով ինչ ուտում է իր մայրիկը։

Ավելի հաճախ այցելեք ձեր բժշկին, հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Մեկնաբանաություններ

avatar