Հղիության հինգերորդ ամիս

Հղիության հինգերորդ ամիս

Հղիության հինգերորդ ամսում մի զարմացեք, եթե  սկսեք սովորականից ավելի շատ ցավեր ունենաք։

Երեխան ավելի արագ է կատարում իր աճը, որին համապատասխան և պետք է մեծանա ձեր որովայնը նրան տեղավորելու համար։

Այս ամսվա վերջում դուք արդեն անցած կլինեք ճանապարհի կեսը։

Ի համեմատ առաջին եռամսյակի, այս եռամսյակը պետք է ձեզ ավելի շարժուն և էներգիայով լի զգաք։

Ի՞նչ է տեղի ունենում պտղի հետ հղիության հինգերորդ ամսում։

  • Այս ամսվա վերջում երեխայի հասակը կկազմի շուրջ 13-25սմ
  • Քաշը կլինի մոտավորապես 140-300գրամ
  • Երեխայի մկանները և ոսկորներ արդեն բավականաչափ պինդ են, որպեսզի նա կարողանա շարժել վերջույթները
  • Կարող է ձեռքերով և ոտքերով աննշան հարվածներ հասցնել, կամ  անել պտտտվելու փորձեր, որոնք իրենց զգացնել կտան
  • Սկսում են ձևավորվել մատնահետքերը
  • Տղա երեխայի դեպքում սկսում են ձևավորվել ամորձիները, իսկ աղջկա դեպքում արգանդը

Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության հինգերորդ ամսում

  • Մեծացել է որովայնը և դարձել ավելի դյուրագրգիռ, քանի որ մաշկը գնալով ձգվում է
  • Մեծանում են կրծքերը, քանի որ արդեն սկսվում է նրանցում կաթի արտադրությունը
  • Պորտալարը դառնում է ավելի մուգ
  • Հորմոնների տատանման պատճառով տրամադրությունը դառնում է անկանխատեսելիորեն փոփոխական
  • Ծնող լինելու  և ապագա դժվարությունների մտքերը կարող են սթրեսսի պատճառ հանդիսանալ
  • Հնարավոր են նաև հիշողության հետ փոքրիկ խնդիրներ հղիության պատճառով