Հղիության յոթերորդ ամիս
Հղիության յոթերորդ ամսի հետ մեկնարկում է նաև երրորդ և վերջին եռամսյակը։
Այն ընկած է հղիության 25-28րդ շաբաթների ընթացքում։
Այս ժամանակահատվածում երեխայի աճը անհամեմատելիորեն ավելի արագ է տեղի ունենում քան նախորդ ամիսներին։
Ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ հղիության յոթերորդ ամսում։
- Երեխայի ուղեղը և ներվային համակարգը սկսում են ավելի արագ ձևավորվել
- Թոքերը արդեն ամբողջովին ձևավորված են և կատարում են իրենց գործառույթը
- Լսողական համակարգը նույնպես ամբողջությամբ ձևավորված է
- Աչքերը ավելի զգայուն են դառնում լույսի հանդեպ
- Քնած ժամանակ կարող է երազներ տեսնել
Այս ամսվա ընթացքում երեխայի հասակը կկազմի մինչև՝ 45սմ, իսկ քաշը՝ մինչև 1․3կգ
Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության երրորդ եռամսյակի սկզբում
- Ձեր մարմինը գնալով ավելի և ավելի է մեծանում
- Պորտը արդեն ցցված է լինում դեպի դուրս, որը վերադառնում է բնականոն վիճակի ծննդաբերությունից հետո
- Հավանական է հեղուկի արտահոսք կրծքերից, որը կապված է շուտով երեխային կրծքով կերակրելու հետ
- Խնդիրներ քնելու հետ կապված, շատ մայրիկներ փաստում են, որ իրենց երեխաները առավելապես ակտիվանում են այն ժամանակ,երբ նրանք պատրաստվում են քնել
Դուք նաև կարող է խնդիրներ ունենք հավասարակշռությունը պահելու հետ կապված, որը պայմանավորված է անընդհատ մեծացող փորի հետ։
Սովորական պետք է արդեն դարձած լինեն առօրյա գլխացավը, սրտխառնոցը և ստամոքսային խնդիրները։
Շաբաթական ձեր քաշը կավելանա շուրջ կես կիլոգրամով, մինչև երեխայի ծնունդը։
Ցանկալի է որպեսզի սնվեք միայն օգտակար կերակուրներով, քանի որ երեխան սնվում է նրանով ինչ ուտում է իր մայրիկը։
Ավելի հաճախ այցելեք ձեր բժշկին, հնարավոր խնդիրներից խուսափելու համար։