Հղիության ութերորդ ամիս

Հղիության ութերորդ ամիս

Հղիության ութերորդ ամսում դժվարություններ կառաջանան առաջ թեքվելու հետ կապված, էնպես որ կարող եք մոռանալ կոշիկները ինքնուրույն կապելու մասին։

Դուք և ձեր ապագա բալիկը համարյա արդեն հասել եք վերջնակետին։

Այս վերջին շաբաթները կարող են թվալ անվերջանալի, բայց պետք չէ անհանգստանալ, շատ մոտ ապագայում դուք արդեն կլինեք մայրիկ։

Ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ հղիության ութերորդ ամսում։

  • Երեխայի մարմինը արդեն ամբողջովին ձևավորված է
  • Նա արդեն կարող է թարթել աչքերը, իսկ բիբերը կարող են զգալ լույսը
  • Մարմնի աճը շարունակվում է և նա շաբաթական հավաքում է շուրջ 300-400գրամ քաշ
  • Թոքերը ևս շարունակվում են ձևավորվել, և աշխատել ավելի համակարգված

Ամսվա վերջում նա կլինի շուրջ 45-48սմ և կկշռի՝ 2․5-3կգ

Երեխան արդեն գտնվում է գլուխը դեպի ներքև դիրքում և այդպես կշարունակի մնալ մինչև ծննդաբերությունը։

Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության ութերորդ ամսում։

Հավանաբար դուք արդեն ձեզ զգում եք չափերով բավականին մեծ և հոգնել եք հղի լինելուց։

Այս ընթացքում ձեզ և հատկապես ձեր մկաններին անհրաժեշտ է հնարավորինս ավելի շատ գտնվել հանգստի վիճակում, որպեսզի ավելի հեշտ ընթանա ծննդաբերության գործընթացը։Կանանց շուրջ 40%-ի մոտ հղիության այս ընթացքում ձևավորվում է երակների լայնացում(վարիկոզ)։

Երեխայի աճին զուգահեռ մեծանում է նաև նրա ճնշումը ձեր միզապարկի վրա, որի պատճառով կարող է ավելի հաճախ կարիք զգացվի լվացարանից օգտվելու։

Օգտակար խորհուրդներ

  1. Փոքր քանակնությամբ բայց հաճախակի փոքրի խորտիկներ ուտելը կարող է նվազեցնել սրտխառնոցը և մարսողական խնդիրները։
  2. Կարող եք օգտագործել նաև մինչծննդաբերական վիտամինային հավելումներ։
  3. Եթե պատրաստվում եք ձեր երեխային կերակրել կրծքով, ապա արդեն կարող եք հաճախել դրա համար նախատեսված դասերի, որպեսզի ապագայում ավելի հեշտ լինի այդ գործընթացը։
  4. Ծննդաբերության համար նախատեսված ձեզ անհրաժեշտ պարագաների պայուսակը արդեն կարող եք պատրաստ և հավաքած պահել։
  5. Քնելու հետ կապված խնդիրների դեպքում կարող եք օգտագործել հղիության համար նախատեսված բարձերը, կամ կարող եք պարզապես քնելուց առաջ բարձ դնել ձեր ծնկների միջև և քնել շրջվելով կողքի վրա։

Հիշեք որ արդեն շատ քիչ է մնացել սպասելու, և արդեն շատ շուտով դուք կարող եք տեսնել ձեր բալիկին այսքան ամիսներ սպասելուց հետո։