Հղիության ութերորդ ամսում դժվարություններ կառաջանան առաջ թեքվելու հետ կապված, էնպես որ կարող եք մոռանալ կոշիկները ինքնուրույն կապելու մասին։
Դուք և ձեր ապագա բալիկը համարյա արդեն հասել եք վերջնակետին։
Այս վերջին շաբաթները կարող են թվալ անվերջանալի, բայց պետք չէ անհանգստանալ, շատ մոտ ապագայում դուք արդեն կլինեք մայրիկ։
Ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ հղիության ութերորդ ամսում։
- Երեխայի մարմինը արդեն ամբողջովին ձևավորված է
- Նա արդեն կարող է թարթել աչքերը, իսկ բիբերը կարող են զգալ լույսը
- Մարմնի աճը շարունակվում է և նա շաբաթական հավաքում է շուրջ 300-400գրամ քաշ
- Թոքերը ևս շարունակվում են ձևավորվել, և աշխատել ավելի համակարգված
Ամսվա վերջում նա կլինի շուրջ 45-48սմ և կկշռի՝ 2․5-3կգ
Երեխան արդեն գտնվում է գլուխը դեպի ներքև դիրքում և այդպես կշարունակի մնալ մինչև ծննդաբերությունը։
Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության ութերորդ ամսում։
Հավանաբար դուք արդեն ձեզ զգում եք չափերով բավականին մեծ և հոգնել եք հղի լինելուց։
Այս ընթացքում ձեզ և հատկապես ձեր մկաններին անհրաժեշտ է հնարավորինս ավելի շատ գտնվել հանգստի վիճակում, որպեսզի ավելի հեշտ ընթանա ծննդաբերության գործընթացը։Կանանց շուրջ 40%-ի մոտ հղիության այս ընթացքում ձևավորվում է երակների լայնացում(վարիկոզ)։
Երեխայի աճին զուգահեռ մեծանում է նաև նրա ճնշումը ձեր միզապարկի վրա, որի պատճառով կարող է ավելի հաճախ կարիք զգացվի լվացարանից օգտվելու։
Օգտակար խորհուրդներ
- Փոքր քանակնությամբ բայց հաճախակի փոքրի խորտիկներ ուտելը կարող է նվազեցնել սրտխառնոցը և մարսողական խնդիրները։
- Կարող եք օգտագործել նաև մինչծննդաբերական վիտամինային հավելումներ։
- Եթե պատրաստվում եք ձեր երեխային կերակրել կրծքով, ապա արդեն կարող եք հաճախել դրա համար նախատեսված դասերի, որպեսզի ապագայում ավելի հեշտ լինի այդ գործընթացը։
- Ծննդաբերության համար նախատեսված ձեզ անհրաժեշտ պարագաների պայուսակը արդեն կարող եք պատրաստ և հավաքած պահել։
- Քնելու հետ կապված խնդիրների դեպքում կարող եք օգտագործել հղիության համար նախատեսված բարձերը, կամ կարող եք պարզապես քնելուց առաջ բարձ դնել ձեր ծնկների միջև և քնել շրջվելով կողքի վրա։
Հիշեք որ արդեն շատ քիչ է մնացել սպասելու, և արդեն շատ շուտով դուք կարող եք տեսնել ձեր բալիկին այսքան ամիսներ սպասելուց հետո։