Հղիության իններորդ ամիսը հանդիսանում է վերջինը և եզրափակիչը։
Այնուամենայիվ փոքրիկի լիարժեք ձևավորումը կազմում է՝ 38-40 շաբաթ, որը կազմում է գրեթե 10 ամիս։
Այս պահին դուք հավանաբար արդեն անհամբերությամբ սպասում եք թե ե՞րբ է ծնվելու ձեր բալիկը, մի անհանգստացեք արդեն շատ քիչ է մնացել սպասելու։
Ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ հղիության իններորդ ամսում։
- Փոքրիկը արդեն լիովին ձևավորված է և սպասում է թե ե՞րբ է դուրս գալու մայրական արգանդից
- Նա շարունակում է քաշ հավաքելու գործընթացը և աճը
- Ոսկորները գնալով պնդանում են, բացառությամբ՝ գանգոսկրի, որը համեմատաբար ավելի փափուկ է մնում որպեսզի կարողանա դուրս գալ ծննդաբերության ժամանակ
- Ռեֆլեքսները դառնում են ավելի համակարգված, նա կարող է՝ թարթել աչքերը, սեղմել բռունցքը, պտտել գլուխը
- Նրան պատող կաղապարային հեղուկը ավելի քիչ է դարձել արդեն
Ձեր փոքրիկը արդեն պատրաստ է ծննդի և երրորդ եռամսյակի վերջում նրա հասակը կկազմի՝ 50-51սմ, իսկ քաշը 2.7-3.5կգ․։
Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության իններորդ ամսում։
Դուք հավանաբար արդեն հոգնել եք հղիի կարգավիճակում գտնվելուց, բայց ևս մի քիչ և դուք արդեն կվայելեք մայրության բերկրանքը։
- Այս ժամանակահատվածում կարող են դժվարություններ առաջանալ միզարձակման հետ կապված և դուք կարող է նկատեք գույնի փոփոխություն։
- Ձեր կրծքերը կարող են դառնալ ավելի զգայուն և նուրբ։
- Հնարավոր են նաև քնած ժամանակ տեսնեք տարօրինակ և արտասովոր երազներ։
Իններորդ ամսում դուք արդեն գիրացած կլինեք սկզբնական շրջանի հետ համեմատած շուրջ՝ 11-15կգ-ով։
Ձեզ կարող է նաև զգացում առաջանալ, որ դուք լի եք էներգիայով և օրինակ՝ ցանկություն ունենաք տունը ամբողջովին մաքրելու։
Դա նորմալ երևույթ է, միայն թե պետք չէ ձեզ գերլարել այդ հարցում։
Օգտակար խորհուրդներ
Շատ կարևոր է այս ընթացքում շարունակել սնվել առողջարար սնունդով և չմոռանալ շատ ջուր խմելու մասին։
Հանգստացեք որքան հնարավոր է շատ, հատկապես եթե պատրաստվում եք կերակրել ձեր երեխային կրծքով։
Եթե նկատում եք արյունահոսություն ձեզ մոտ, շարունակական մեջքի ցավեր, հոգնածության զգացում , ուժգին և երկարատև կծկումներ ապա այս ամենը նախանշաններ են, որ դուք արդեն պետք է գնաք հիվանդանոց, քանի որ որ վերջապես եկել է ձեր փոքրիկի լույս աշխարհ գալու պահը։