Հղիության հինգերորդ ամսում մի զարմացեք, եթե սկսեք սովորականից ավելի շատ ցավեր ունենաք։
Երեխան ավելի արագ է կատարում իր աճը, որին համապատասխան և պետք է մեծանա ձեր որովայնը նրան տեղավորելու համար։
Այս ամսվա վերջում դուք արդեն անցած կլինեք ճանապարհի կեսը։
Ի համեմատ առաջին եռամսյակի, այս եռամսյակը պետք է ձեզ ավելի շարժուն և էներգիայով լի զգաք։
Ի՞նչ է տեղի ունենում պտղի հետ հղիության հինգերորդ ամսում։
- Այս ամսվա վերջում երեխայի հասակը կկազմի շուրջ 13-25սմ
- Քաշը կլինի մոտավորապես 140-300գրամ
- Երեխայի մկանները և ոսկորներ արդեն բավականաչափ պինդ են, որպեսզի նա կարողանա շարժել վերջույթները
- Կարող է ձեռքերով և ոտքերով աննշան հարվածներ հասցնել, կամ անել պտտտվելու փորձեր, որոնք իրենց զգացնել կտան
- Սկսում են ձևավորվել մատնահետքերը
- Տղա երեխայի դեպքում սկսում են ձևավորվել ամորձիները, իսկ աղջկա դեպքում արգանդը
Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության հինգերորդ ամսում
- Մեծացել է որովայնը և դարձել ավելի դյուրագրգիռ, քանի որ մաշկը գնալով ձգվում է
- Մեծանում են կրծքերը, քանի որ արդեն սկսվում է նրանցում կաթի արտադրությունը
- Պորտալարը դառնում է ավելի մուգ
- Հորմոնների տատանման պատճառով տրամադրությունը դառնում է անկանխատեսելիորեն փոփոխական
- Ծնող լինելու և ապագա դժվարությունների մտքերը կարող են սթրեսսի պատճառ հանդիսանալ
- Հնարավոր են նաև հիշողության հետ փոքրիկ խնդիրներ հղիության պատճառով