Հղիության երրորդ ամիս

Հղիության երրորդ ամիս

Հղիության երրորդ ամսում ձեր պտուղը արդեն զգալիորեն զարգացել է։

Եվ որպես այդ փոփոխությունների արդյունք, դուք հավանաբար կսկսեք ձեզ զգալ ավելի հոգնած քան նախկինում։

Եկեք տեսնենք թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր և երեխայի հետ առաջին եռամսյակի վերջում։

Ի՞նչ է տեղի ունենում պտղի հետ երրորդ ամսում։

Եռամսյակի  վերջում պտուղը ունենում է մոտ 9սմ հասակ։

Չնայած նրան որ նա դեռ շատ փոքր է, մարմնի բոլոր մասերը և օրգանները արդեն ձևավորված են։

Ինչպես նաև սեռական օրգանները, բայց սկզբնական շրջանում նրանք դեռ տեսանելի չեն , սեռը իմանալու նպատակով;

Պտղի մոտ արդեն ձևավորվել են ձեռքերի և ոտքերի մատերը, ինչպես նաև աճել են նրանց վրայի եղունգները։

Ամրանում են ոսկորները, ձևավորման հերթը հասնում է լնդերին և մկաններին։

Երեխան արդեն ունակ է շարժելու ձեռքը կամ ոտքը, չնայած այդ շարժումները դեռ իրենց զգացնել չեն տա։

Ձևավորվել է նաև երեխայի դեմքը և շատ հավանական է որ նա կսկսի ծծել բռունցքի բութը։ Նա նաև կսկսի արտադրել մարսողական հյութեր և մեզ։

Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ եռամսյակի ավարտի ընթացքում։

Մի զարմացեք եթե հաճախակի զգաք հոգնածություն երրորդ ամսվա ընթացքում։ Հղիությունը պահանջում է շատ ջանքեր։

Որպես հետևանք կնոջ արյան շաքարը և զարկերակային ճնշումը կարող են նվազել։

Բնորոշ են նաև մարսողական խնդիրներ, որոնց պատճառն է՝ պրոգեստերոն հորմոնը

Նրա գործառույթը մարսողության գործընթացի դանդաղեցումն  է, որպեսզի ավելի շատ սննդարար մասնիկներ կլանվեն երեխայի կողմից։

Որպես հետևանք կարող են առաջանալ՝ փքվածության զգացողություն, սրտխառնոց և գլխապտույտ։

Դուք նաև հավանաբար արդեն հավաքել եք մի քանի ավել կիլոգրամներ, որը լիովին բնականոն երևույթ է հղիության ընթացքում։

Պետք չէ անհանգստանալ, միայն կարող է ձեզ պետք գան նոր, ավելի մեծ չափսերի շորեր։

Այս ընթացքում աշխատեք ուտել հնարավորինս շատ մրգեր, բանջարեղեններ և վիտամներրով հարուստ այլ կերակուրներով։

Կարող եք օգտագործել նաև մինչծնդդաբերական հավելումներ, որոնք լի են կալցիումով։

Շատ կարևոր է նաև օրվա ընթացքում հնարավորինս շատ ջրի օգտագործումը։

Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ձեզ հետ շշով ջուր կրել։

Չմոռանաք նաև օրվա ընթացքումձեզ հանգիստ պարգևելու մասին։