Հղիության չորրորդ ամիսը ազդարարում է երկրորդ եռամսյակի սկիզբը։
Այս գործընթացքը անցում է կատարում նոր փուլ, որտեղ դուք արդեն հավանաբար ձեզ զգում եք ավելի ակտիվ և պակաս հիվանդ։
Ի ուրախություն ձեզ, եթե հղիությունը հասել է արդեն չորրորդ ամիս, ուրեմն վիժելու հավանականությունը զգալիորեն նվազել է։
Ի՞նչ է տեղի ունենում պտղի հետ հղիության չորրորդ ամսում։
- Այս ամսվա վերջում երեխայի հասակը կկազմի շուրջ 15-16սմ։
- Օրեցօր ամրանում են ոսկորները։
- Մաշկը դեռ թափանցիկ է և բարակ։
- Ամբողջ մարմինը պատված է աղվամազերով, որոնք կմնան մինչև ծննդաբերությունը։
- Աճում են գլխի մազերը, ունքերը և թարթիչները։
Չորրորդ ամսում սկսում են ձևավորվում են արտաքին ականջները, մինչդեռ ներքին ականջների ոսկորները նույնպես գնալով պնդանում են։
Հնարավորություն տալով երեխային արդեն լսել որոշ ձայներ։
Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ երկրորդ եռամսյակի սկզբի ընթացքում։
Երկրորդ եռամսյակը հաճախ լինում է ամենահեշտը։
Այս ընթացքում հիմնականում անցած է լինում օրվա ընթացքում հաճախակի սրտխառնոցի և հոգնածության զգացումը։
Չորրորդ ամսվա վերջում նաև մեծ է հավանկանությունը որ երեխան կանի իր առաջին շարժումները։
Դա դուք կզգաք փոքրիկ քորի տեսքով ձեր փորի շրջանում։
Այս շրջանում հղի կանանց համար շատ կարևոր է ճիշտ և օգտակար սնունդը։
Հատկապես երբ արդեն նվազել է սրտխառնոցի զգացումը կարելի է անցում կատարել ավելի կանոնակարգված սնվելու ռեժիմին։
Շատ կարևոր է ուտել պրոտեինով և վիտամիններով հարուստ ուտելիքներ։
Այն նաև նպաստում է երեխայի աճին և զարգացմանը։
Սննդակարգի մեջ ավելացրեք շատ մրգեր և բանջարեղեններ և հացահատիկեղեն։
Բժշկի այցելությունը միշտ պահեք ուշադրության կենտրոնում, համոզված լինելու համար որ հղիությունը նորմալ ընթացքի մեջ է։