Հղիության չորրորդ ամիս

 Հղիության չորրորդ ամիս

Հղիության չորրորդ ամիսը ազդարարում է երկրորդ եռամսյակի սկիզբը։

Այս գործընթացքը  անցում է կատարում նոր փուլ, որտեղ դուք արդեն հավանաբար ձեզ զգում եք ավելի ակտիվ և պակաս հիվանդ։

Ի ուրախություն ձեզ, եթե հղիությունը հասել է արդեն չորրորդ ամիս, ուրեմն վիժելու հավանականությունը զգալիորեն նվազել է։

Ի՞նչ է տեղի ունենում պտղի հետ հղիության չորրորդ ամսում։

  • Այս ամսվա վերջում երեխայի հասակը կկազմի շուրջ 15-16սմ։
  • Օրեցօր ամրանում են ոսկորները։
  • Մաշկը դեռ թափանցիկ է և բարակ։
  • Ամբողջ մարմինը պատված է աղվամազերով, որոնք կմնան մինչև ծննդաբերությունը։
  • Աճում են գլխի մազերը, ունքերը և թարթիչները։

Չորրորդ ամսում սկսում են ձևավորվում են արտաքին ականջները, մինչդեռ ներքին ականջների ոսկորները նույնպես գնալով պնդանում են։

Հնարավորություն տալով երեխային արդեն լսել որոշ ձայներ։

Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ երկրորդ եռամսյակի սկզբի ընթացքում։

Երկրորդ եռամսյակը հաճախ լինում է ամենահեշտը։

Այս ընթացքում հիմնականում անցած է լինում օրվա ընթացքում հաճախակի սրտխառնոցի և հոգնածության զգացումը։

Չորրորդ ամսվա վերջում նաև մեծ է հավանկանությունը որ երեխան կանի իր առաջին շարժումները։

Դա դուք կզգաք  փոքրիկ քորի տեսքով ձեր փորի շրջանում։

Այս շրջանում հղի կանանց համար շատ կարևոր է ճիշտ և օգտակար սնունդը։

Հատկապես երբ արդեն նվազել է սրտխառնոցի զգացումը կարելի է անցում կատարել ավելի կանոնակարգված սնվելու ռեժիմին։

Շատ կարևոր է ուտել պրոտեինով և վիտամիններով հարուստ ուտելիքներ։

Այն նաև նպաստում է երեխայի աճին և զարգացմանը։

Սննդակարգի մեջ ավելացրեք շատ մրգեր և բանջարեղեններ և հացահատիկեղեն։

Բժշկի այցելությունը միշտ պահեք ուշադրության կենտրոնում, համոզված լինելու համար որ հղիությունը նորմալ ընթացքի մեջ է։