Այս փաստերը ձեզ կզարմացնեն
Մոտավորապես մինչև 19-րդ դարը ծնողները ընդհանրապես չեն խաղացել երեխաների հետ և ոչ-մի կերպ չեն զարգացրել իրենց երեխաներին ։
Այդ ժամանակներում ընդունված էր մտածել, որ երեխան դեռ լիարժեք անձ չէ։
Եվ հենց դրա պատճառով, նրա հետ խաղալը՝ ժամանակի վատնում է։
-
Որոշ մշակույթներում ընդունված չէ կտրել երեխայի պորտալարը։ Այն պահում են այնքան ժամանակ, մինչ այն ինքը չորանա։
-
Փորձեք կուլ տալ և շնչել միաժամանակ։ Ձեզ մոտ դա հաստատ չի ստացվի։ Պարզվում է՝ փոքրիկները մոտավորապես մինչև 7 ամսեկանը, կարող են կուլ տալ մայրիկի կաթիկը և շնչել միևնույն ժամանակ։
-
Բոլոր երեխաների 80 %-ը ծնվում են նշաններով կամ կետերով իրենց մարմնի վրա։
-
Միջնադարում՝ մայրերը իրենց երեխաներին չէին կերակրում կաթով ծնունդից մինչև մի քանի օր անց։
-
Ճապոնիայում ամեն տարի անց է կացվում “լացող երեխայի փառատոն”։ Մրցում են սումոիստները։ Նրանց նպատակն է ինչքան հնարավոր է արագ ստիպել, որ երեխան լացի։ Նրանք հավատում են, որ երեխայի լացը չար ուժերին քշում է և այդ երեխաները մեծանում են առողջ։
Ուստի կարելի է հասկանալ, որ յուրաքանչյուր մշակույթ ունի նորածնին ընդունելու իր յուրահատկությունները: