Հաստատակամությունը երեխաների մեջ․ Ինչպե՞ս զարգացնել

Երեխայի մեջ համառությունը և հաստատակամությունը զարգացնելը պետք է սկսել վաղ տարիքից:

Եվ ծնողները հսկայական դեր են խաղում այդ հատկությունների ձևավորման գործում:

Դիտարկենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ծնողներին երեխայի մեջ զարգացնել հաստատակամությունը:

1.Զարգացրեք հմտություններ

Երեխաների նեղսրտելու և իրենց սկսածը չավարտելու պատճառներից մեկն այն է, որ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ, և այդ պատճառով աշխատանքը նրանց համար չափազանց դժվար է թվում:

Նախադպրոցականների մոտ դեռ լիովին զարգացած չեն շարժողական հմտությունները, խոսքը և կատարողական գործառույթները:

Նրանց համար նույնիսկ ամենապարզ առաջադրանքները կարող են անհնարին թվալ։

Զարմանալի չէ, որ նման դեպքերում երեխաները նեղվում են ՝ մինչև իսկ սթրեսս ապրելը:

Մինչ երեխան զարգացնում է անհրաժեշտ հմտությունները, դուք կարող եք փրկել նրան հուզական խանգարումներից ՝ այդպիսով հեշտացնելով նրա կյանքը։

Օրինակ, նրա համար գնեք այնպիսի հագուստ, որը երեխան կկարողանա ավելի հեշտ հագնել, առանց բարդույթների։

Համոզվեք, որ այն աթոռը, որի վրա երեխան սովորաբար նստում է ուտելիս, պինդ և կայուն է:

Եթե որևէ հմտության պակասը խանգարում է երեխային, հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս կարող եմ սովորեցնել սա երեխային»:

Հաստատակամությունը երեխաների մեջ․ Ինչպե՞ս զարգացնել

2․ Մի շտապեք միջամտել

Մի կողմից, դուք չեք ցանկանում անտեսել երեխայի հույզերը, երբ նա արցունքների մեջ է:

Մյուս կողմից, եթե դուք անմիջապես միջամտեք նման դեպքերում, երեխան կմտածի, որ դուք միշտ կպաշտպանեք նրան բոլոր դժվարություններից:

Եթե երեխան փոքր-ինչ նեղված է, քանի որ չի կարող կատարել որևէ հանձնարարություն, ուրախացրեք նրան որևէ կերպ կամ կիսվեք խորհուրդներով:

Ապա շարունակեք անել այն, ինչ անում էիք, բայց նաև հետևեք երեխային:

Սա կստիպի նրան հասկանալ, որ դուք միշտ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել, բայց հավատացածեք, որ նա կարող է ինքնուրույն անել:

Արժե միջամտել միայն այն դեպքում, երբ երեխան արել է հնարավոր ամեն ինչ `առաջադրանքը կատարելու համար, բայց ցավոք չի կարողացել։

3․ Գովաբանեք երեխային

Ոչինչ երեխային ավելի շատ չի ոգեշնչում, քան գովասանքը, երբ նրան հաջողվեց ինչ-որ բան անել;

Ուշադրություն դարձրեք այն պահերին, երբ երեխան համառ է գտնվում որևէ բան կատարելիս և հասնում է հաջողության։

Մի մոռացեք գովաբանել նրան իր հաստատակամությունը ցուցաբերելու համար:

Նեղվելը և սկսած աշխատանքից հետ կանգնելու ցանկությունը բնորոշ է ոչ միայն երեխաների, այլև մեծերին:

Բայց երեխաները մեծանում են, զարգացնում են իրենց հմտությունները և ցուցաբերում են համառություն և համբերություն:

Ցույց տվեք ձեր երեխային լավ օրինակ, եղեք համբերատար և աջակցեք նրան: