Դասեր, որոնք երեխան պետք է սովորի մինչև 10 տարեկանը

Կյանքի տարբեր փուլերում բոլորս սովորում ենք նոր դասեր համապատասխան մեր տարիքին։

Երեխաներին մեծացնելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից։

Այո, ժամանակ առ ժամանակ բոլոր ծնողները դժվարություններ ունենում են այդ գործընթացը կատարելիս։

Վերջիվերջո,ծնողների դերը դառնում է ավելի պարզ՝

  • հոգ տանել ձեր երեխայի մասին, ինչպես ինքներդ ձեզ.
  • ցույց տալ երեխային այնպիսի պահվածքի օրինակ, որը դուք ցանկանում եք, որ նա սովորի
  • սովորեցրեք երեխային տարբերակել լավը վատից
  • Հեռու պահել երեխային ցանկացած վատ բանից
  • սիրել երեխային անվերապահորեն

Դասեր, որոնք երեխան պետք է սովորի մինչև 10 տարեկանը

Նախքան երեխան կդառնա 10 տարեկան, նա պետք է սովորի 10 պարզ դասեր: Եվ դուք պետք է օգնեք նրան այդ հարցում։

1. Բարի լինելը կյանքի հիմնական նվաճումներից մեկն է:

Կարևոր են նաև այլ ձեռքբերումներ (օրինակ ՝ դպրոցում լավ գնահատականներ կամ սպորտի ոլորտում նվաճումներ):

Բայց ամենակարևորը ` թե երեխան ինչպես է վերաբերվում մարդկանց և ինքն իրեն:

Սերը և բարությունը – սա է այն, ինչը իսկապես կարևոր է կյանքում:

2. Սերը բոլորի համար բավարար է։

Եթե ունեք մեկ երեխա, ասեք նրան. «Ես սիրում եմ քեզ և հայրիկին»։

Եթե մի քանի երեխա ունեք, ասեք նրանց. «Ես սիրում եմ քեզ և քո եղբորը / քրոջը: Սերը բոլորի համար բավարար է, և ես քեզ հավասար սիրում եմ »:

3. Քո տեսքը և մարմինը գեղեցիկ են։

Կրկնեք սա երեխայի համար ամեն անգամ, երբ նա կասկածում է իր վրա:

4. Կարևոր է հոգ տանել սեփական մարմնի մասին։

Երեխան պետք է հոգ տանի իր հիգիենայի մասին:

Հոգ տարեք, որ ձեր երեխայի մարմինը առողջ և ուժեղ լինի:

5. Յուրաքանչյուր անձ յուրահատուկ է։

Մեզանից յուրաքանչյուրն ունի մեր ուրույն ունակություններն ու տաղանդները:

Եվ երեխան պետք չէ ամեն ինչի մեջ լինի լավագույնը, նա պարզապես պետք է փորձի հնարավորինս լավ կատարել իր գործը:

6. Դու միայնակ չես

Երեխային ասեք. «Նույնիսկ եթե ես կողքիդ չեմ, միշտ հիշում եմ քո մասին և սիրում եմ քեզ»:

7. Կարևոր է կիսվել ուրիշների հետ

Բացատրեք երեխային, որ կիսվելը իր խաղալիքներով կամ մտքերով իր ընկերների կամ յալ երեխաների հետ նույնպես կարևոր է։

8. Երբեմն «ոչ» ասելը նորմալ է

Անհրաժեշտ չէ միշտ ընդունել որևէ մեկի խնդրանքը: Բայց նույնիսկ այն մերժելու դեպքում,  նա պետք է շարունակի բարի լինի:

9. Շատ կարևոր է հարգել  ծնողներին

Լավ օրինակ թողեք ձեր երեխայի համար. Հարգանքով վերաբերվեք ինքներդ ձեզ և ուրիշներին:

10. Ինչ էլ որ լինի, մենք միշտ կսիրենք քեզ

Դա ասեք ձեր երեխային հնարավորինս հաճախ. Դա կստիպի նրան զգալ իրեն անհրաժեշտ և սիրված: