Երեխայի հետ ճամփորդության

Երեխայի հետ ճամփորդության

Ճամփորդության մեկնելուց առաջ դուք հավանաբար նախապես արդեն պլանավորած ունենում էիք ձեր հանգիստը:

Ամրագրում էիք հյուրանոցը, գնում էիք ինքնաթիռի տոմսերը և մնացյալ բոլոր պատրաստությունները:

Բայց երեխայի ծնունդից հետո այդքան սպասված արձակուրդները էլ երբեք չեն լինի այնպես ինչպես նախկինում:

Դուք կվերհիշեք այն ժամանակները, երբ ձեր ամենամեծ խնդիրը ինքնաթիռի մեջ հանդիսանում էր պատուհանի մոտ նստել թե՞ ոչ:

Մենք ձեզ համար առանձնացրել ենք մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք ձեզ թույլ կտան վայելել ձեր հանգիստը միաժամանակ լինելով երեխայի հետ:

Նախքան ճամփորդության մեկնելը

Նախապես պետք է որոշել թե երեխան թռիչքի ընթացքում ձեր գրկում է լինելու թե ոչ:

Եթե այո, կապնվեք թռիչքը իրականացնող ավիաընկերության հետ, ասեք նրանց ձեր որոշման մասին և նրանք կասեն անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը, որոնք պետք է ներկայացվեն:

օրինակ՝ ծննդյան վկայական:

Մոտավորապես ֆիքսեք թե օրվա ընթացքում հիմնականում որ ժամերին է երեխան քնում և աշխատեք թռիչքը համապատասխանեցնել համաձայն այդ գրաֆիկի:

Դա ձեզ թույլ կտա թռիչքի ընթացքում որոշ ազատ ժամանակ շահել քանի դեռ երեխան քնած կլինի:

Նախքան ճամփորդության մեկնելը

Արդեն իսկ ճամփորդության մեկնելու օրը տնից դուրս եկեք առնազն 30 րոպե շուտ, քան դուրս էիք գալիս նախքան երեխա ունենալը:

Սա այն պատճառով որ չեք կարող գուշակել թե ե՞րբ կարիք կլինի երեխայի տակդիրը փոխելու կամ կերակրելու, իսկ սրանք հարցեր են, որոնք կարող են առաջանալ հենց ճանապարհին:

Եթե մտադրված եք երեխային կերակրել նախքան ինքնաթիռի տեղից շարժվելը ապա մտածեք կրկին:

Ինքնաթիռի թափառքը դա ամենևին այն փուլը չէ թռիչքի, որի ժամանակ պետք է անհանգստանաք երեխայի ականջների վրա ազդող ճնշման մասին:

Երեխան նույնիսկ կարող է այդ ընթացքում հանգիստ քնել առանց ձեզ անհանգստություն պատճառելու:

Բայց խնդիրը սկսվում է ինքնաթիռի վայրէջքի անցնելու մեկնարկից սկսած, երեխաների մեծամասնության վրա հենց այդ ժամանակ է ազդեցություն ունենում ճնշումը:

Այդ ընթացքը հնարավորինս հանգիստ հաղթահարելու նպատալով կարող ենք նրան կերակրել բնական եղանակով կամ շշի օգնությամբ:

Իսկ ինչ վերաբերում է տակդիրների փոխելուն, ապա ինքնաթիռ բարձրանալուն պես ուղեկցորդուհիներից ճշտեք արդյոք ինքնաթիռի մեջ կա տակդիրը փոխելու հարմարանք թե ոչ:

Դրական պատասխանի դեպքում դուք հանգիստ կարող եք շունչ քաշել, իսկ եթե ոչ ապա ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու այդ գործողությունը կատարել երեխային պահելով ձեր գրկում: