Խաղեր նորածինների համար

Նորածին երեխաների հետ կարելի է շփվել՝ խաղեր խաղալու միջոցով :

Երեխայի աճի և զարգացման համար, նույնպես էական նշանակություն ունեն խաղերը :

Իսկ որպես խաղ կարող են հանդիսանալ առօրյաում կատարվող ցանկացած գործողություններ, որոնք կարելի է վերածել խաղի :

Երեխաները ունակ են պատասխան ռեակցիա հաղորդելու արտաքին աշխարհից եկող ձայներին, մինչև անգամ նրանց լույս աշխարհ գաալը:

Խոսեք երեխաների հետ օրվա ընթացքում նույնիսկ եթե գիտեք, որ նրանք ոչինչ չեն հասկանում ձեր ասածից :

Միևնույն ժամանակ նրանք սովորում են ձեր ձայնին, փորձում են կրկնօրինակել ձեր խոսքը, ստանալ նույն դեմքի արտահայտությոնը և այլն :

Երեխաները սիրում են նաև երաժշտական խաղալիքներ, կամ պարզապես այնպիսիններ որոնցից որևէ ձայն է դուրս գալիս նրանցով խաղալու ընթացքում:

Միացրեք որևէ երաժտություն կամ ձայն հանող խաղալիք ցույց տվեք երեխային և փոխեք խաղալիքի դիրքը, այսպիսով երեխան կնկատի ձայնի աղբյուրը փոխվեց:

Բացահայտեք երեխայի համար նոր ձայներ, այնտուհետև նրանք կարող եք տալ առարկաներ, որոնց միջոցով նա ինքնուրույն կկարողանա որևէ ձայն արձակել:

Օրինակ՝ բանալիների կապոց, այպիսով երեխան նաև կհասկանա պատճառահետևանքային կապը գործողություն կատարելու և նրան հետևող արդյունքի:

Խաղեր նորածինների համար

Տեսողության խաղեր

Նորածին երեխաները սիրում են երբ նկատում են իրենց արդեն ծանոթ դեմքեր և կոնտրաստային լուսանկարներ:

Ցույց տվեք երեխային ձեր ընտանիքի լուսանկարը օրինակ, որտեղ կլինեն այն մարդկանց դեմքերը ում նա հաճախ է տեսնում:

Մատի օգնությամբ ցույց տվեք ձեզ վրա օրինակ քթի, աչքերի կամ բերանի գտնվելու վայրը և նույնը արեք նկարում պատկերված դեմքի վրա:

Նորածին երեխաների մոտ նաև մեծ հետաքրքրություն են առաջացնում սև և սպիտակ նկարները, ինչպես նաև առավել կարմրավուն գույն կամ երանգ ունեցողները :

Երկուսից երեք ամսական երեխաների համար խորհուրդ է տրվում գնել հնարավորինս բաց գույներով զարդարված տարբեր խաղալիքներ կամ գրքեր գունային ճանաչողությունը մարզելու նպատակով:

Ցույց տվեք երեխային որևէ պատկեր կամ առարկա, որը նա կարող է տեսնել ամեն օր և աստիճանաբար շարժեք այն, ընթացքում տեսեք թե ինչպես է երեխան աչքերով հետևում առարկայի տեղաշարժին :