Երեխայի աճը։ Ութերորդ ամիս

8 ամսական հետաքրքրասեր հայացք

8 ամսական երեխան արդեն ձեռք է բերում ավելի շատ հմտություններ։

Նրանք գնալով ուժեղանում են , արդեն կարողանում են իրենց ուժերով ոտքի կանգնել ինչ որ բանից բռնվելով։

Որև է բանի միջոցով փորձեն քայլել առանց ձեր օգնության ։

Համոզվեք, որ ձեր բնակարանը ապահով է  երեխայի շարժի համար։

8 ամսական երեխան կփորձի զարգացնել նաև իր ձեռքի բռնվացքը տարբեր առարկաներ սեղմելով, քաշելով փորձել նետելով։

Նրանք նաև կփորձեն զարգացնել իրենց տրամաբանական մտածողությունը, օրինակ ՝ նույն չափի բաժակները միմյանց մեջ մտցնելով, համանման գույնի առարկաները դասավորելով և այլն։

Հիշեք՝ 8 ամսական երեխայի մատերը դեռ բավականաչափ զարգացած չեն փոքր առարկաները վերցնելու համար, բայց ինչ էլ որ վերցնեն ամենայն հավանականությամբ կարող է հայտնվել ուղիղ նրանց բերանում։

Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել թե ինչով է խաղում երեխան և թե ինչ առարկաներ են նրան շրջապատում։

Եթե երեխան ունի իրենից մեծ քույր կամ  եղբայր, ավելի ապահով կլինի, որ նրանք ունենան առանձին խաղալու վայրեր և տարբեր խաղալիքներ։