8 ամսական երեխան արդեն ձեռք է բերում ավելի շատ հմտություններ։
Նրանք գնալով ուժեղանում են , արդեն կարողանում են իրենց ուժերով ոտքի կանգնել ինչ որ բանից բռնվելով։
Որև է բանի միջոցով փորձեն քայլել առանց ձեր օգնության ։
Համոզվեք, որ ձեր բնակարանը ապահով է երեխայի շարժի համար։
8 ամսական երեխան կփորձի զարգացնել նաև իր ձեռքի բռնվացքը տարբեր առարկաներ սեղմելով, քաշելով փորձել նետելով։
Նրանք նաև կփորձեն զարգացնել իրենց տրամաբանական մտածողությունը, օրինակ ՝ նույն չափի բաժակները միմյանց մեջ մտցնելով, համանման գույնի առարկաները դասավորելով և այլն։
Հիշեք՝ 8 ամսական երեխայի մատերը դեռ բավականաչափ զարգացած չեն փոքր առարկաները վերցնելու համար, բայց ինչ էլ որ վերցնեն ամենայն հավանականությամբ կարող է հայտնվել ուղիղ նրանց բերանում։
Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել թե ինչով է խաղում երեխան և թե ինչ առարկաներ են նրան շրջապատում։
Եթե երեխան ունի իրենից մեծ քույր կամ եղբայր, ավելի ապահով կլինի, որ նրանք ունենան առանձին խաղալու վայրեր և տարբեր խաղալիքներ։