9 ամսական հասակում երեխան արդեն սկսում է անել ինքնուրույն քայլելու առաջին փորձրեը։
Ձեր երեխան ավելի լեցուն կլինի ամեն պահ նորը բացահայտելու ձգտումներով, կցուցաբերի հետաքրքրասիրություն ամեն ինչի նկատմամբ։
9 ամսական հասակում շատ կարևոր է երեխայի հետ խաղալը։
Խաղերի միջոցով նրանք ավելի շատ են օգտագործում իրենց վերջույթները, ինչը նպաստում է մկանների զարգացմանը։
Կարևոր է նաև սեփական օրինակի միջոցով նրան ցույց տա,լ թե ինչպես պետք է նստել, կքանիստ կատարել և բարձրանալ։
Ծանոթ դեմքեր տեսնելիս նա արդեն կարող է ձեռքով թափահարել` ի նշան նրանց ճանաչելու։
9 ամսական երեխաների մոտ արդեն սկսում է արագանալ մազերի և եղունգնրի աճը, հասակը։
Տվեք նրանց փորձելու նոր ուտելիքներ, զարգացնելու համար նրանց համային զգայարանները, բայց հիշեք, որ դա կարող է նրան դուր չգալ, այդ պատճառով չստիպեք որպեսզի ուտի եթե չի ցանկանում ։
Նրանց մոտ ստամոքսը դեռ փոքր է, այդ պատճառով նրանց կերակրեք օրը մի քանի անգամ փոքր չափաբաժիններով։
Աստիճանաբար կերակրացանկի մեջ ավելացրեք պինդ կերակուրներ։
Հետաքրքրասիրությունից դրդված նրանք կարող են ձեռք տալ ամենինչի , ընկալել որպես խաղալիք այն ամենը, ինչ շրջապատում է իրենց ։ Անել տարբեր չարաճճիություններ ուշադրություն գրավելու համար։