Անվերահսկելի երեխաներ․ Ինչպե՞ս վարվել

Հավանաբար բոլոր ծնողների մոտ գալիս է մի շրջան, որի ընթացքում նրանց երեխան թվում է անվերահսկելի ։

Երեխային վերահսկելու շատ եղանակներ կան, և որպես ծնողներ, հավանաբար դա լավ գիտեք:

Անշուշտ, դուք ունեք կանոններ և դրանք խաղտելու դեպքում հետևանքներ, որոնք դուք սահմանել եք երեխայի համար։

Բայց երբեմն երեխաները լիովին դուրս են գալիս վերահսկողությունից։

Սա զայրացնում է ծնողներին և, բնականաբար դառնալով նրանց նաև անհանգստացնում է:

Պատճառները, թե ինչու երեխան կարող է դառնալ անվերահսկելի

Ահա դրանցից մի քանիսը.

  • երեխան պահանջում է ուշադրություն, չզգալով իրեն սիրված և ինքնավստահ
  • երեխան զգում է ֆիզիկական ցավ կամ ուժեղ բացասական հույզեր
  • խնդիրներ դպրոցում օր․՝ դասընկերների կռվարարություն, ուսուցիչների փոփոխություն, ընկերների պակաս
  • երեխան նեղված է ընտանիքում տիրող իրավիճակի պատճառով (ծնողների ամուսնալուծություն, տեղափոխություն)
  • ծնողները չեն սահմանում կանոններ, որոնք խաղտելու դեպքում երեխան կկրի հետևանքներ, այդ պատճառով երեխայի մոտ առաջանում է ամենաթողության զգացողություն։

Ինչպե՞ս վարվել անվերահսկելի երեխայի հետ

  1. Սահմանեք ձեր իշխանությունը՝ առաջին հերթին, դուք պետք է լինեք հեղինակություն երեխայի համար և հոգ տանեք նրա բարեկեցության մասին

Ի՞նչ անել՝ 

  • ձեր երեխան կարող է վատ վարվել, քանի որ նա չի հասկանում, թե ինչն է լավը և ինչը վատը: Սովորեցրեք նրան, թե ինչպես վարվել տանը և փողոցում։
  • միշտ տեղյակ եղեք, թե որտեղ է գտնվում ձեր երեխան: Դեռահասները հաճախ թաքնվում են ծնողներից, իմացեք որտեղ և ում հետ են ժամանակ անցկացնում:

2. Սահմանեք կանոններ՝ Միայն երեխային ասելը «Լավ պահիր քեզ» բավարար չէ.

Ի՞նչ անել՝ 

  • տանը կարգուկանոն հաստատեք: Երբ ամեն ինչ տեղի է ունենում որոշակի կարգով, երեխան իրեն ապահով է զգում: Իմանալով, թե ինչ և երբ անել, նա ավելի լավ է վերահսկում իր պահվածքը:
  • բացատրեք կանոնները, որպեսզի երեխան հասկանա դրանց կարևորությունը

     3. Սահմանեք հետևանքները`Առանց պարգևատրումների և պատժամիջոցների կանոնները անարդյունավետ են:

Ի՞նչ անել՝ 

  • Խրախուսեք երեխային լավ պահվածք ցուցաբերելու դեպքում։ Սա կստիպի նրան հասկանալ, որ լավ պահվածքը լավ է
  • սահմանեք տույժեր, որոնք կարող են ազդել երեխայի վարքի վրա: Օրինակ ՝ որոշակի ժամանակով կարող եք արգելել  հեռուստացույց դիտել կամ համակարգչային խաղեր խաղալ։