Տիրող իրավիճակի պատճառով երեխաները ստիպված պետք է առցանց եղանակաով անեն իրենց դասերը։
Նման պարագայում ծնողների համար կարող են դժվարություններ առաջանալ, որպեսզի երեխան անի իր դասերը։
Առանձնահատուկ դժվարություններ են զգացվում ծնողների մոտ ում երեխաները ուշադրության պակասի, հիպերակտիվության խանգարում ունեն կամ պարզապես չափազանց չարաճճի են։
Այժմ ծնողներն պետք է ոչ միայն տնային գործեր կատարեն և ժամանակ անցկացնեն երեխայի հետ, այլև օգնեն նրան ուսման մեջ:
Եթե դուք գտնվում եք նման իրավիճակում և պետք է համատեղեք տնային տնտեսուհու, դայակի և ուսուցչի դերը առցանց դասերի հետևանքով, հետևյալ խորհուրդները կարող են օգնել ձեզ։
1․Կազմեք ամենօրյա ժամանակացույց ձեր երեխայի համար:
Տպեք և կախեք այնպես, որ երեխան միշտ կարողանա տեսնել այն:
Տվեք երեխային ժամացույց, որպեսզի նա հետևի ժամանակին:
Այսպիսով նա կդառնա ավելի կազմակերպված և կպահպանի ժամանակացույցը:
2․Գրաֆիկը պետք է պարունակի ընդմիջումներ վարժությունների համար:
Նման դադարներից հետո երեխան ավելի լավ է կենտրոնանում ուսման վրա և ավելի քիչ է շեղվում:
3․Շեշտը դրեք առաջադրանքների կատարման վրա, այլ ոչ թե որոշակի ժամանակ սովորելու վրա ծախսելու վրա։
Երեխայի համար նպատակ դարձրեք՝ լուծել պարբերության բոլոր օրինակները կամ կարդալ գրքի 10 էջ:
Մի ստիպեք երեխային պարզապես ժամանակ անցկացնել դասագրքերի դիմաց:
Երբ դնում եք նրա դիմաց կոնկրետ նպատակ, երեխան դառնում է ավելի ոգևորված որպեսզի արագ վերջացնի և ժամանակը ծախսի իր ուզած կերպով։
4․Համոզվեք, որ երեխան քնում է բավականաչափ:
Հետևեք ոչ միայն քնի տևողությունը, այլև վերահսկեք այն ժամանակը, երբ նա գնում է քնելու և արթնանում:
5․Եթե երեխան վատ է պահում, ապա պետք է կոնկրետ և պարզ հետևանքներ ստեղծեք նրա համար:
Պատիժը չպետք է լինի չափազանց խիստ և երկարաժամկետ. Օրինակ, դուք կարող եք արգելել երեխային բջջային հեռախոս օգտագործել մեկ ժամ, առավելագույնը `մինչև օրվա վերջ:
6․Հավելյալ խրախուսանքը նույնպես լավ միջոց է։
Եթե երեխան ինքնուրույն կատարում է բոլոր խնդիրները, որպես վարձատրություն, կարող եք նրան խաղալիք գնել, ավելի շատ ժամանակ հատկացնել խաղերին կամ տալ այլ արտոնություններ։