Մի օր, ագահ մուկը տան անկյունում, տեսավ եգիպտացորենով լի մի զամբյուղ։
Նա քաղցած էր, այդ իսկ պատճառով ցանկացավ այն ուտել, որպեսզի հագեցնի իրեն տանջող քաղցը
Երկար մտածելուց հետո թե ինչպես պետք է իրականացնի իր բաղձալի ցանկությունը։
Վերջապես ագահ մուկը որոշեց ատամներով փոքրիկ անցք բացել զամբյուղի վրա գաղտնագողի փորձել սողոսկել ներս։
Այդ պահին նա իրեն զգաց ուրախ և երջանիկ։ Քանի որ կարողացավ գտնել միջոց որպեսզի իրագործի իր մտածածը։
Կուշտ ուտելուց հետո ագահ մուկը ցանկացավ դուրս գալ, բայց այնքան էր կերել, որ փորը փքվել էր այդ պատճառով չկարողացավ դուրս գալ։
Հուսահատությունից դրդված, մուկը սկսեց արտասվել , այդ պահին նրա մոտով անցնող ճագարը լսեց , և հաևցևեց նրան թե ի՞նչու է նա լացում ։
Մուկը պատասխանեց , որ անցք էր բացել որպեսզի եգիպտացորեն ուտեր, իսկ այժմ չի կարողանում դուրս գալ։
Ճագարը պատասխանեց որ դա շատ ուտելուց է , և մուկը պետք է սպասի մինչև նիհարի կրկին, որպեսզի կարողանա դուրս գալ և ծիծաղելով հեռացավ։
Հաջորդ օրը մկան փորը նիհարել էր, բայց նա կրկին ցանկացավ ուտել մոռանալով, որ պետք է դուրս գար զամբյուղից։
Ուտելուց հետո նա կրկին ցանկացավ դուրս գալ, բայց չկարողացավ քանի որ փորը կրկին փքվել էր ։
Այդ պահին այդտեղով անցնող կատուն զգաց մկան հոտը , մոտեցավ զամբյուղին , շուռ տվեց այն և կերավ ագահ մկանը։