Առյուծը և մուկը – հեքիաթ

Մի անգամ, անտառի արքան՝ առյուծը քնած էր։ Այդ ընթացքում փոքրիկ մկնիկը սկսեց նրա վրա վազվզել։

Այդ ամենը շուտով քնից արթնացրեց առյուծին։

Նա իր հսկայական թաթը դրեց փոքրիկ մկան վրա։ Ապա բացեց իր հսկայական երախը, որպեսզի նրան կուլ տա։

—Օօօ՛ ներիր  ինձ արքա, լաց լինելով խնդրեց փոքրիկ մուկը։ Ներիր ինձ այս անգամ և ես այլևս երբեք նման բան չեմ անի։ Երբեք չեմ մոռանա քո բարությունը։ Ո՞վ իմանա գուցե օրերից մի օր ես քեզ փոխհատուցեմ քո բարության դիմաց։

Առյուծը

 

Առյուծին զվարճություն պատճառեց այն միտքը, թե մուկը կարող է նրա համար մի բան անել։ Բայց բարձրացրեց իր թաթը՝ թողնելով որ մուկը գնա։

Որոշ ժամանակ անց որսորդները բռնեցին առյուծին և կապեցին նրան ծառից։

Այդ անելուց հետո նրանք գնացին վանդակի հետևից, որպեսզի առյուծին տանեն գազանանոց։

Այդ պահին, փոքրիկ մուկը անցնում էր մոտակայքով։

Տեսնելով թե ինչ վիճակում է գտնվում առյուծը, նա շտապեց առյուծի մոտ։

Մուկը սկսեց ատամներով կրծել պարանները, որոնք գերեվարել էին անտառի արքային։

Առյուծը

-Արդյոք ճիշտ չէ՞ի ես,- հարցրեց մուկը առյուծին։

Խրատ -Բարության թեկուզ փոքր գործերը մեծապես կպարգևատրվեն: