Շունը և նրա ձագերը ապրում էին ֆերմայում որի տարածքում մի ջրհոր կար:
Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր որպեսզի մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնալ ջրհորից:
Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր միշտ իրեն տանջում էր թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:
Շատ ժամանակ մտածելուց հետո որոշեց թաքուն գնալ և պարզել թե ինչումն է թաքնված գաղտնիքը:
Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:
Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:
Այդ պահին նա տեսավ մեկ այլ շունիկ ջրի մեջ:
Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:
Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է թե ոչ:
Տեսնելով որ անծանոթը դեռ այնտեղ է մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:
Ապա շարժեց թաթը, հետո մյուսը և տեսնելով որ մյուսը կրկնում է իր բոլոր շարժումները ջղայինացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ թռնելով դեպի նա:
Ջուրը ընկնելուց հետո միայն նա հասկացավ որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:
Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել մինչև ֆերմայի տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:
Այդ դեպքից հետո շունիկը սովորեց իր դասը, բացահայտելով ջրհորի գաղտնիքը:
ԽՐԱՏ՝ Միշտ լսեք թե ինչ են ասում մեծերը, պարզաբանում խնդրեք եթե չեք հասկացել, բայց երբեք մի առհամարեք: