Մարդը և կատուն – հեքիաթ

Մի օր մարդը իր համար քայլում էր փողոցով, երբ հանկարծ լսեց կատվի մլավոցը, որը գալիս էր մոտակա ծառի գագաթից:

Կատուն բարձրացել էր ծառի վրա և չէր կարողանում իջնել ցած:

Մարդը և կատուն

Այդ տեսնելով մարդը իսկույն ևեթ բարձրացավ ծառը կատվին ներքև իջեցնելու:

Բայց կատուն հանկարծակիորեն սկսեց թաթով ճանկռել մարդուն:

Մարդու ձեռքը ցավաց և սկսեցին երևալ արյան առաջին կաթիլները:

Չնայած դրան նա կրկին ձեռքը մեկնեց, որպեսզի օգնի կատվին, ինչին պատասխան կատուն դարձյալ ճանկռեց մարդու ձեռքը:

Մարդը առանց հուսահատ լինելու ջանում էր օգնել կատվին:

Մարդը և կատուն

Ճանապարհով անցնող մեկ այլ անցորդ տեսավ այս ամենը և ասաց մարդուն, որ իր ինչ գործն է կատուն ինչ է արել, թող այդպես էլ մնա, տեղն է իրեն, ինչու է բարձրաել եթե իջնել չի կարող:

Թող էդպես էլ մնա. ավելացրեց անցորդը, նա իջնելու ճանապարհը ուշ թե շուտ կգտնի:

Մարդն ուշադրություն չդարձրեց անցորդի ասածներին և վերջապես իջեցրեց կատվին ծառի վրայից:

Կատվին բաց թողնելուց հետո շրջվեց դեպի անցորդը և ասաց, որ կատուն կենդանի է և նրա բնազդաբար է իրեն ճանկռել:

Իսկ ինքը ի տարբերություն կատվի մարդ է և որպես մարդ իր բնազդն է համարում միշտ գտնվել կարեկից և բարի:

ԽՐԱՏ՝ Բոլորին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանաք, որ ձեզ  վերաբերվեն, հավատարիմ մնացեք ձեր սեփական կանոններին և  ոչ թե այլոց, որոնք կփորձեն ձեզ թելադրել իրենցը: