Գյուղացին իր դաշտը մշակելու համար ջրի աղբյուր էր ման գալիս, երբ հանկարծ իմացավ, որ իր հարևանը վաճառում է իրենը:
Պայմանավորվածության գալով հարևանի հետ նա գնում է ջրհորը:
Պարզվեց, որ հարևանը դուրս եկավ խորամանկ և նենգ մարդ, ով չէր թողնում, որպեսզի գյուղացին ջրհորից ջուր վերցնի:
Գյուղացու հարցին թե ինչն է պատճառը, որ նա չի թողնում ջուր վերցնել, նա պատասխանում է, որ վաճառել է ջրհորը, բայց ոչ մեջի ջուրը և հեռանում:
Այս ամենից հուսահատված գյուղացին երկար մտածեց թե ինչ կարող է անել և որոշում կայացրեց գնալ թագավորի խորհրդականի մոտ:
Թագավորը հայտնի էր իր իմաստությամբ և այս ամենը իմանալուց հետո իր մոտ է կանչում գյուղացուն և նրա հարևանին:
Իմանալով կատարվածի մասին թագավորը նույնպես ցանկանում է իմանալ, թե ինչու հարևանը չի թողնում ջրհորից ջուր վերցնել:
Նենգ հարևանը թագավորին ևս պատասխանում է, որ նա վաճառել է միայն ջրհորը այլ ոչ թե մեջի ջուրը:
Հետևաբար ջուրը պատկանում է ինձ և նա չի կարող օգտվել այդ ջրից:
Գյուղացին անհամբեր սպասում էր թագավորի որոշմանը:
Այս ամենը լսելուց հետո թագավորը մտածեց և ասաց, որ իր համար պարզ է տեղի ունեցածը:
Եվ հարցրեց հարևանին, որ եթե նա վաճառել է ջրհորը, ապա ինչ է անում նրա ջուրը գյուղացու ջրհորի մեջ:
Թագավորը հրամայեց հարևանին, որ կամ անմիջապես դուրս հանի ջուրը այդտեղից, այլապես այն կպատկանի ջրհորի տիրոջը:
Հասկանալով որ իր խորամանկությունը բացահայտվեց, հարևանը ներողություն խնդրեց և գլխիկոր հեռացավ:
ԽՐԱՏ՝ Խաբեությունը և խորամանկությունը ձեզ լավ տեղ չեն հասցնի, անգամ եթե ձեզ հաջողվեց խաբել մարդուն, օրերից մի օր ձեր սուտը վերադառնալու է ձեզ մոտ: