Ժամանակակից բժշկության զարգացմանը համընթաց իրենց տեղը ունեն նաև փորձված միջոցները ,որոնք կիրառելի են տնային պայմաններում երեխաների խնամքի հետ կապված հարցերում։
Այսօր կանրադառնանք դրանցից մի քանիսին։
Ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, ատամ հանելու գործընթացի սկսվում է երեխայի 3 ամսական դառնալուց և շարունակվում մինչև 2 տարեկան դառնալը։
Որոշ երեխաների համար ատամ հանելու գործընթացը տեղի է ունենում բավականին անցավ։
Բայց այլ երեխաների համար այն կարող է լինել բավականին ցավոտ , որը ուղեկցվում է քնի և ախորժակի խանգարմամբ , կարճատև գրգիռներով և այլն։
Այս ամենը հնարավորինս անցավ դարձնելու նպատակով գոյություն ունեն փորձված միոցներ ։
Վիրջինիայի համալսարանի մանկաբույժներից ՝ բժշկուհի Անժելիկա Ռամպալը իր փորձով պատմել էր <<Մրգային զվարճանք>>-ի մասին, որը նա արել էր իր երեխայի հետ։
Նրա խոսքերով երբ նրա երեխան մատով ցույց տվեց սառնարանը , նրա մտքով անցավ որ կարելի է երեխային տալ այնպիսի բան, որը կլինի օգտագար և զբաղեցնող ։
Նա այդպես երեխային տվեց նարինջ, խաղող և այլ մրգեր, որպեսզի երեխան կրծոտի, այսպիսով թեթևացնելով ատամ հանելու գործընթացը։
Այն հանդիսանում էր միաժամանակ և՜ քաղցր կերակուր և՜ լնդերի քորը անցկացնելու միջոց։
Բժշկուհին իր երեխայի ատամ հանելու գործընթացքը թեթևացնում էր նաև բանջարեղենների օգնությամբ։
Օրինակ՝ սառը վարունգ կտրատված շերտերով ։
Նրա խոսքերով երեխաները նույնպես ձգտում են ազատության և ուտելու ընթացքում ցանկանում են որևէ զվարճալի բանով զբաղվել։
Սառը վարունգը նրա երեխայի համար նորույթ էր, ի լրումն դրան սառնությունը նույնպես օգնում էր լնդերի հանգստացման խթանմանը։
Հաջորդ փորձված միջոցը, որ նա առաջարկում էր, դա՝ երեխաներին շեղելն էր ։
Մեկ տարեկանի շեմին հասնելիս և հատկապես դրանից հետո երեխաներին հետաքրքում է այն ամենը ինչ իրենց շրջապատում է և դա կարող է օգտակար լինել, եթե ճիշտ ուղղությամբ երեխային զբաղեցնեք։
Օրինակ ՝ զբոսնեք այգում, խաղեր խաղացեք , հետաքրքիր դարձրեք նրա ժամանցը , միտքը զբաղված , որպեսզի երեխան չկենտրոնանա ցավի վրա։
Լնդերի անդադար և ուժեղ քորի դեպքում, կարելի է նաև մաքուր, լվացած մատի միջոցով շոյել երեխայի լնդերը։
Սրա միջոցով դուք փոքր-ինչ ուժ եք գործադրում ինչը և տարածում է լնդի ցավը մեկ կետից այսպիսով ապակենտրոնացնելով այն ։