Երեխաների ատամների աճ

Երեխաների մոտ ատամները հանելու գործընթացը երեխայի զարգացման փուլերից է, ճիշտ այնպես ինչպես սողալը կամ քայլելը։

Այն տեղի է ունենում համաձայն  իր անհատական ժամանակացույցի։

Անկախ նրանից, թե ձեր երեխան առաջին ատամը հանում է վաղ, ուշ կամ ճիշտ ժամանակին, գործընթացը նույնն է:

Դուք գուցե նաև լսած լինեք այն մասին, որ ավելի ուշ ատամ հանող երեխաները ունենում են ավելի առողջ ատամներ որպես կանոն։

Ատամի առողջությունը ունի գենետիկ բաղադրիչ, որը կարող է կապված լինել առաջին ատամը դուրս գալու ժամանակի հետ։

Չնայած դրան, ատամի առողջության համար ավելի կարևոր դեր է խաղում այն հանգամանքը թե դուք ինչպես կխնամեք նրանց։

Ատամները դուրս գալու ժամանակացույց

Առաջին ատամները ի հայտ են գալիս 3-ից մինչև 18 ամիսների միջև ընկած ժամանակահատվածում։

Այնուամենայնիվ 4-րդից մինչև 6-րդ ամիսները ընկած միջակայքում է երեխան հանում իր առաջին ատամը հիմնականում։

Առաջինները, որոնք սովորաբար հայտնվում են, դա ստորին և միջին հատվածում ընկած ատամներն են։

Այնուհետև ակնկալեք ամսական մոտ մեկ ատամ, մինչև բոլոր 20 ատամները հայտնվեն ։

Այս գործընթացը որպես կանոն, ավարտվում է 2 տարեկանում հասակում ։

Երեխաների ատամները

Շատ դեպքերում երեխաների մոտ ատամները ի հայտ են գալիս ինքնուրույն, հիմնվելով անհատական կենսաբանական ժամացույցի վրա։

Եվ գոյություն չունի այնպիսի բան, որը հնարավարություն կտա այդ գործընթացին միջամտելու։

Ատամի ձևը և տեսքը կարող է փոխանցվել գենետիկորեն։

Ինչպես նաև եթե օրինակ երախայի ծնողի մոտ մանուկ հասակում ատամները ի հայտ են եկել վաղ հասակում, ապա հավանականությունը մեծ է, որ այդպես կարող է լինել նար իրենց երեխաների հետ։

Ժամանակ առ ժամանակ առողջական խնդիրները նույնպես կարող են ազդեցություն ունենալ ատամների դուրս գալու գործում։

Ըստ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի, վաղաժամ ծնված կամ ցածր քաշ ունեցող նորածինների մոտ ատամները հավանական է դուրս գան ուշ, ինչպես նաև ունենալ խնդիրներ կապված ատամի էմալի հետ։

Առավել հազվադեպ պատահում է նաև այնպես, որ ատամների ուշ դուրս գալը կարող է կապված լինել բնածին հիպոթիերոզով կամ ռախիտով։

Չնայած որ ատամների դուրս գալու ժամանակահատվախը անհատական է և տարբերվում է իրարից, բայց արդեն 12-ից մինչև 18 ամիսները ընկած ժամանակահատվածում պետք է տեսանելի լինեն երեխայի սպիտակ մարգարիտները։