Ի՞նչու երեխաները պետք է ժամանակ անցկացնեն բնության գրկում։

Ի՞նչու երեխաները պետք է ժամանակ անցկացնեն բնության գրկում։

 

1980-ականներին առաջացավ մի տեսություն, որը անվանվեց <բիոֆիլիա>։ Այսինքն՝ մարդիկ բնազդաբար ներգրավված են իրենց բնական միջավայրում՝ բնության գրկում։

Ինչևէ շատ  21-րդ դարի ծնողներ, մեր օրերում, արդեն չեն համաձայնվի այս տեսության հետ։

Քանզի նրանց երեխաները նախընտրում են նստել տանը և խաղալ համակարգչով, քան գնալ դուրս և խաղալ դրսում ընկերների հետ։

Այս երևույթը ծնողների մոտ հսկայական անհանգստության ալիք է առաջացրել, որը նույնիսկ անուն է ստացել՝ <բնության պակասի խանգարում>։

Հատկանշական է, որ շատ երեխաներ մեր օրերում անցկացնում են ավելի շատ ժամանակ ներսում քան դրսում։

Այս ամենը անմիջականորեն կապված է օրեց օր ավելի արագ զարգացող նորագույն տեխնոլոգիաների հետ։

Հետազոտությունները ցույց են տալիս,որ միջին ստատիստիկ երեխան օրական կարող է ծախսել 4-ից մինևև 7 ժամ գամված լինելով  համակարգչի, հեռախոսի կամ այլ սարքի էկրանին:

Երեխաներից մեկին հարցրել էին թե նա ավելի շատ սիրում է դրսում՝ բնության գրկում  խաղալ, թե ներսում, որին նա պատասխանել էր , որ սիրում է ներսում խաղալ, քանի որ դա այն տեղն է որտեղ գտնվում են էլեկտրական վարդակները իր սարքերը լիցքավորելու համար։

Ի՞նչու գնալ դուրս։

Կատարված հետազոտությունների արդյունքը արտացոլում է դրսում խաղալու և դուրս գնալու առավելությունները նույնիսկ դրա անհրաժեշտությունը։

Նախ, երեխաները որոնք ավելի շատ ժամանակ են անցկացնում  դրսում ավելի խելացի են, ուրախ, ակտիվ, առողջ և պակաս մտահոգ։

Բնության գրկում խաղալու առավելություններից են՝

Այն կառուցում է ինքնավստահություն։

Այս դեպքում  երեխան ինքն է որոշում թե ինչպես պետք է իրեն դրսևորի և թե ինչով է ցանկանում խաղալ կամ առհասարկ զբաղվել գտնվելով դրսում։

Այն խթանում է երևակայությունը և ստեղծարարությունը։

Երեխան կարողանում է իր պատկերացման միջոցով նոր խաղ կամ խաղալիք ստանալ։

Այն սովորեցնում է պատասխանատվություն։

Երբ երեխան նկատի, որ օրինակ՝ կանաչը չջրելու դեպքում այն չորանում է և վերանում նա կսկսի հոգ տանել իր շրջակա միջավայրի մասին։

Այն ստիպում է երեխաներին շարժվել։

Այսինքն նրանք քայլում են , վազում են , ցատկում են խաղեր խաղալիս կամ ուղղակի զբոսնելիս որը նաև առողջարար է։

Եև վերջապես դրսում խաղալը շատ լավ միջոց է բոլորի համար որպեսզի նվազեցնեն  սթրեսսը և հոգնածությունը։