Ի՞նչու են խաբում երեխաները

Ի՞նչու են խաբում երեխաները

 

Երեխաները սկսում են սուտ խոսել դեռ վաղ տարիքից, շատ հաճախ և զանազան պատճառներով։

Պատճառները կարող են լինել բազմազան, օրինակ՝ որպեսզի խուսափեն պատժվելուց, ինտեգրվեն նոր ընկերական շրջապատ, վաստակեն հեղինակություն իրենց շրջապատում և այլն։

Բայց գոյություն ունի մեկ պարզ տեսություն, որը բացատրում է` թե ինչպես է  երեխաների մոտ ձևավորվում ստելու սովորությունը։

Երեխաները պարզապես նմանակում են իրենց ծնողներին։

Հետազոտությունների ընթացքում 50 երեխաներից յուրաքանչյուրին  բաժանել էին 36 խաղաքարտեր, որոնց վրա գրված էին այն հիմնական թեմաները որոնց մասին երեխաները կարող էին ստել։

Հետազոտողները երեխաներին համոզել էին , որ ծնողները իրենց տալիս են ամեն ինչ, նրանք էլ պետք է ազնիվ գտնվեն ծնողների հանդեպ։

Բոլոր հարցերին պատասխանելուց հետո, նրանք տեսան, թե որքան հաճախ են սուտ խոսում և խախտում ընտանեկան կանոնները։

Մասնակից երեխաների 98%-ը խոստովանեցին, որ ստում են իրենց ծնողներին։

Հետազոտության ղեկավարը բացատրեց, որ այդ ամենը երեխայի մոտ սկսվում է 2-3 տարեկան հասակում և ժամանակի ընթացքում աստիճանաբար զարգանում է։

Նա ասաց որ սուտ խոսելը անմիջականորեն կապված է բարձր մտավոր ունակության մասին։

Ղեկավարը շարունակեց, որ ծնողները դեռ երեխաների վաղ հասակից փորձում  են նրանց մեջ սերմանել ճշմարտությունը , անկեղծությունը որպես  բարձրագույն արժեքներ։

Բայց իրականությունը այլ է։ Ստելու կարողությունը համարվում է ավելի առաջադեմ հմտություն:

Քանի որ երեխան նախքան խաբելը պետք է ընդունի և հասկանա այդ ճշմարտությունը, այն մտովի փոխակերպի այլընտրանքային ճշմարտության ապա փորձի այն համոզել ուրիշին։

Հետևաբար, ստելը պահանջում է ինչպես  ճանաչողական զարգացում, այնպես էլ սոցիալական հմտություններ, իսկ ազնվության պարագայում դրանք պարզապես հարկավոր չեն։

Այս պարագայում հարց է առաջանում , ծնողները պետք է ուրախ լինե՞ն որ իրենց երեխան ունակ է ստելու թե ոչ։

Քանի որ երեխային այդ ունակությունը փոխանցվել է ծնողների միջոցով, որը վկայում է նրա բարձր մտավոր ունակությունների մասին։