Երեխայի աճը։ Տասնմեկերորդ ամիս

11 ամսական փոքրիկ

 

Ձեր փոքրիկը արդեն  11 ամսական է, շուտով դուք կնշեք նրա միամյակը։

Դուք հավանաբար օրեցօր նկատում եք, թե  ինչ արագ է մեծանում ձեր երեխան ։

Նա գնալով փորձում է  դառնալ  ավելի ինքնուրույն, շարժուն և հետաքրքրասեր, ավելի հեշտությամբ է ճանաչում ծանոթ դեմքերը, արձագանքում իր անունը լսելիս։

11 ամսական հասակում ձեր փոքրիկը արդեն ինքուրույն կսկսի քայլել որևէ կահույքից կամ ձեր ձեռքերից բռնվելով, նա նույնիսկ կփորձի մի քանի քայլ անել առանց ձեր օգնության։

Որոշ երեխաներ կարող են նույնիսկ փորձել մեկ ոտքի վրա կանգնել, կամ ոտքի թաթերի։

Երեխաներին նաև պետք է տալ ազատություն ինքնուրույն սնվելու հարցում, նրանք պետք է արդեն  փորձեն ուտել գդալով։

Ամենօրյա ուտելիքների մեջ կարելի է ավելացնել հացահատիկներ, կաթնամթերք, բանջարեղեն, արգանակ, ձուկ , սպիտակուցներով հարուստ ուտելիքներ՝ տավարի, հավի միս և ապուրներ։

Ցանկալի է երեխային խորտիներով կերակրել   առավոտյան և կեսօրին, ապահովվելու համար նրա օրվա էներգիայի չափաբաժինը։

Խորտիկներ են հանդիսանում օրինակ՝ չոր հացահատիկը, մրգերը, կրեկերները , յոգուրտները և այլն։

Ձեր երեխայի ուտելիքի հանդեպ ճաշակը ամենօր զարգանում է, այդ պատճառով նրան պետք է միշտ առաջարկել նոր համային տեսականի։

Եթե երեխան չցանկանա նոր բան փորձել, պետք չէ հանձնվել , մինչև նոր բան ուտելը երեխաները կարող են մինչև 12 անգամ մերժել ձեր արած փորձելու առաջարկը։

Միևնույն ժամանակ երբեք չստիպեք ձեր երեխային որևէ բան ուտել, հատկապես երբ նա կուշտ է ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները ովքեր փոքր հասակում շատ են ուտում և անկանոն , մեծանալիս ունենում են գիրացման խնդիրներ։

Այդ հասակում երեխաները գիտակցում են, որ նրանք եզակի են և ունեն հստակ ճաշակ այն ամենի մասին ինչ նրանք հավանում են և ինչ չեն հավանում։

Նրանք նաև կարողանում են իրենց էմոցիաները գործի դնել ցանկալի արդյունքին հասնելու համար։

Օրինակ՝ երբ փորձեք նրա մոտից վերցնել իր սիրելի խաղալիքը կամ որևէ այլ բան որով նա այդ պահին զբաղվում է , նա կարող է սկսել լաց լինել, կամ ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել։

Այս տարիքում երեխաները կփորձեն արտաբերել տարբեր բառեր  որպես պատասխան ձեր ասածներին։