Երեխաները անընդհատ դիտում են մեծահասակներին և անում նույնն կրկնօրինակելով նրանց պահվածքը։
Հին կանոնը ըստ որի. «Արեք այնպես, ինչպես ասում եմ, և ոչ այնպես, ինչպես անում եմ» այլևս չի գործում:
Ժամանակակից երեխաներն ավելի արագ են սովորում նոր փորձառությունները և տեղեկանում են բոլոր վերջին նորությունների մասին Ինտերնետից:
Ժամանակակից կրթության համակարգը երեխաների մեջ զարգացնում է ավելի առաջադեմ հմտություններ:
Երեխաները մասնակցում են մեծ թվով գործողությունների, շփվում են մեծ թվով մարդկանց հետ և ավելի լայնորեն նայում աշխարհին:
Այսօրվա երեխաները վաղը արդեն կդառնան մեծահասակներ, ուստի կարևոր է սովորեցնել նրանց ճիշտ վարք:
Դա անելու համար դուք պետք է ձեր երեխային ցուցադրեք պատշաճ վարքի օրինակ և ոչ թե սովորեցնեք նրան միայն բառերով։
Հետևյալ խորհուրդները ձեզ կօգնեն այդ հարցում՝
1. Մշակեք ինքնաարտացոլման հմտություններ:
Հեշտ է մեկ այլ անձի մատնանշել իր թերությունները կամ քննադատել նրան, շատ ավելի դժվար է անկեղծորեն ճիշտ պահվածքի օրինակ ցույց տալ:
Դուք կարող եք կատարել ձեր սովորական գործողությունները, առանց նույնիսկ մտածելու, թե ինչպես է դա ազդում ձեր երեխայի վրա:
Ամեն օր մտածեք և ուշադրություն դարձրեք, թե ինչ եք անում և ինչպես են երեխաները տեսնում այդ ամենը:
Փորձեք նրա աչքերով նայել կյանքի իրավիճակներին:
2. Հարցրեք այն մարդկանց, ում դուք վստահում եք, թե ինչպես են նրանք տեսնում ձեզ:
Ո՞րն է նրանց տեսակետից ձեր ուժեղ կողմերը, և ի՞նչն է, որ նրանց կարծիքով դուք կարող եք ավելի լավ անել:
Մարդկանց մեծ մասը մերժում է նրանց հասցեին ուղղված բոլոր բացասական մեկնաբանությունները, շատերը պատրաստ են լսել միայն իրենց մասին հաճոյախոսություններ:
Մի քննադատեք ինքներդ ձեզ, երբ պատրաստ չեք դրան:
Ավելի լավ է հարցրեք ձեր կողմից վստահված անձից կարծիք։
Ձեզ հարկավոր է մի անձնավորություն, որը կարող է օբյեկտիվորեն մատնանշել ձեր ուժեղ և թույլ կողմերը:
3. Մտածեք այն մասին, թե ինչ կցանկանայիք թողնել ձեզնից հետո։
Ինչի՞ մասին կցանկանայիք որպեսզի խոսեյին և հիշեին ձեր մահից հետո:
Դրա մասին մտքերը կարող են ցավոտ լինել ձեզ համար, բայց լավ հիշեցում է, որ ժամանակն արագընթաց է:
Ուշադիր եղեք ձեր գործողությունների նկատմամբ. Փորձեք դառնալ այն մարդը, որը դուք կցանկանայիք հիշվեր:
Ամեն օր, կենտրոնացեք թե ձեզ համար ինչն է կարևոր, ձեզ ավելի հեշտ կլինի կազմակերպել ձեր օրը և կատարել ճիշտ ընտրություն ամենօրյա իրավիճակներում:
Քայլ առ քայլ գիտակցեք, թե ինչ եք ուզում և ինչ չեք ուզում ձեր կյանքում:
4. Հարգեք երեխաներին:
Իրականում բոլոր մարդկանց պետք է հարգվել: Բայց սկսեք գոնե ձեր երեխաներից:
Այն փաստը, որ դուք ապրել եք նրանից երկար, չի նշանակում, որ նրա կարծիքը չարժե լսել:
Հաճախ ծնողները պարզապես անտեսում են երեխաներին. Նրանք գործում են այնպես, կարծես երեխաներն մոտակայքում չեն:
Ոչ մի դեպքում չպետք է անեք դա:
Երեխան տեսնում է ամեն ինչ, զգում և հիշում:
Ինչ-որ բան նա տեսնում է, նա ընդունում է, և ինչ-որ բան մերժում է:
Այնուամենայնիվ, նման պահերին նա սովորում է թե ինչպես հետագայում վարվի այլ մարդկանց հետ: