Կյանքի տարբեր փուլերում բոլորս սովորում ենք նոր դասեր համապատասխան մեր տարիքին։
Երեխաներին մեծացնելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից։
Այո, ժամանակ առ ժամանակ բոլոր ծնողները դժվարություններ ունենում են այդ գործընթացը կատարելիս։
Վերջիվերջո,ծնողների դերը դառնում է ավելի պարզ՝
- հոգ տանել ձեր երեխայի մասին, ինչպես ինքներդ ձեզ.
- ցույց տալ երեխային այնպիսի պահվածքի օրինակ, որը դուք ցանկանում եք, որ նա սովորի
- սովորեցրեք երեխային տարբերակել լավը վատից
- Հեռու պահել երեխային ցանկացած վատ բանից
- սիրել երեխային անվերապահորեն
Նախքան երեխան կդառնա 10 տարեկան, նա պետք է սովորի 10 պարզ դասեր: Եվ դուք պետք է օգնեք նրան այդ հարցում։
1. Բարի լինելը կյանքի հիմնական նվաճումներից մեկն է:
Կարևոր են նաև այլ ձեռքբերումներ (օրինակ ՝ դպրոցում լավ գնահատականներ կամ սպորտի ոլորտում նվաճումներ):
Բայց ամենակարևորը ` թե երեխան ինչպես է վերաբերվում մարդկանց և ինքն իրեն:
Սերը և բարությունը – սա է այն, ինչը իսկապես կարևոր է կյանքում:
2. Սերը բոլորի համար բավարար է։
Եթե ունեք մեկ երեխա, ասեք նրան. «Ես սիրում եմ քեզ և հայրիկին»։
Եթե մի քանի երեխա ունեք, ասեք նրանց. «Ես սիրում եմ քեզ և քո եղբորը / քրոջը: Սերը բոլորի համար բավարար է, և ես քեզ հավասար սիրում եմ »:
3. Քո տեսքը և մարմինը գեղեցիկ են։
Կրկնեք սա երեխայի համար ամեն անգամ, երբ նա կասկածում է իր վրա:
4. Կարևոր է հոգ տանել սեփական մարմնի մասին։
Երեխան պետք է հոգ տանի իր հիգիենայի մասին:
Հոգ տարեք, որ ձեր երեխայի մարմինը առողջ և ուժեղ լինի:
5. Յուրաքանչյուր անձ յուրահատուկ է։
Մեզանից յուրաքանչյուրն ունի մեր ուրույն ունակություններն ու տաղանդները:
Եվ երեխան պետք չէ ամեն ինչի մեջ լինի լավագույնը, նա պարզապես պետք է փորձի հնարավորինս լավ կատարել իր գործը:
6. Դու միայնակ չես
Երեխային ասեք. «Նույնիսկ եթե ես կողքիդ չեմ, միշտ հիշում եմ քո մասին և սիրում եմ քեզ»:
7. Կարևոր է կիսվել ուրիշների հետ
Բացատրեք երեխային, որ կիսվելը իր խաղալիքներով կամ մտքերով իր ընկերների կամ յալ երեխաների հետ նույնպես կարևոր է։
8. Երբեմն «ոչ» ասելը նորմալ է
Անհրաժեշտ չէ միշտ ընդունել որևէ մեկի խնդրանքը: Բայց նույնիսկ այն մերժելու դեպքում, նա պետք է շարունակի բարի լինի:
9. Շատ կարևոր է հարգել ծնողներին
Լավ օրինակ թողեք ձեր երեխայի համար. Հարգանքով վերաբերվեք ինքներդ ձեզ և ուրիշներին:
10. Ինչ էլ որ լինի, մենք միշտ կսիրենք քեզ
Դա ասեք ձեր երեխային հնարավորինս հաճախ. Դա կստիպի նրան զգալ իրեն անհրաժեշտ և սիրված: