Կարանտինի ընթացքում բժիշկները խորհուրդ են տալիս տանը մնալ և խուսափել ուրիշների հետ շփումից:
Այնուամենայնիվ, շատ ծնողներ դժգոհում են, որ իրենց երեխաները լավ չեն զգում պարապուրդից հարկադիր մեկուսացման պատճառով:
Այդպիսով ծնողները ստիպված են լինում միշտ որևէ բանով զբաղեցնել իրենց երեխաներին։
Եթե ստիպված եք լինում երեխաների հետ տանը մնալ, կարանտինի ժամանակահատվածը ձեզ համար կտևի շատ երկար ժամանակ:
Այդ ամենից խուսափելու համար անհրաժեշտ է միշտ ունենալ տարբեր հնարքներ և զբաղմունքներ որպեսզի երեխաներին զվաղճացնենք։
Ինչո՞վ զբաղվել երեխայի հետ կարանտինի ընթացքում
- Կազմեք ընթերցանության ցուցակ
Երեխային ընթերցանությանը սովորեցնելն ավելի հեշտ է, եթե այն արվի խաղային ձևով: Պատրաստեք պատմությունների ցանկ, որը երեխան պետք է կարդա: Հենց որ նա կարդա մեկ պատմություն, նա կարող է ցուցակից ջնջել մեկ կետ և անցնել հաջորդին:
- Վայելեք ձեր երեխայի հետ ճաշ պատրաստելը
Թխեք բլիթներ, կեքսեր, տորթեր, ցանկացած քաղցրավենիք։
Խոհարարության ընթացքում դուք կարող եք երեխային սովորեցնել, թե ինչպես չափել բաղադրիչները և, իհարկե, ինչպես պատրաստել:
- Հետևեք առօրյային
Միգուցե երեխան կարիք չունի դպրոց հաճախելու, բայց կարանտինի ժամանակ նույնպես ավելի լավ է հավատարիմ մնալ սովորական առօրյային։
Սա նպաստում է երեխայի բարեկեցությանը և թույլ է տալիս նրան օրն անցկացնել առավել արդյունավետ։
- Մի չարաշահեք էլեկտրոնային սարքերը
Թույլ մի տվեք որպեսզի երեխան անսահամանափակ ժամանակով օգտվի էլեկտրոնային սարքավորումներից։
Պլանշետ կամ սմարթֆոն տվեք նրան միայն այն ժամանակ, երբ նա սովորում է դասերը և կատարում է տնային գործերը:
- Փազլներ հավաքեք
Ընտրեք փազլ, որը երեխայի համար այնքան էլ դժվար չի լինի: Հակառակ դեպքում, նա կկորցնի հետաքրքրությունը այս զբաղմունքի նկատմամբ:
- Երեխայի հետ կազմակերպեք գրքերի ակումբ
Ընթերցանությունը միշտ կարևոր է, իսկ կառանտինի ժամանակ առավել ևս երբ կա այդքան ազատ ժամանակ։
Բայց որպեսզի ընթերցանության գործընթացը դառնա էլ ավելի հաճելի և ժամանցային սկսեք քննարկել երեխաների հետ ձեր կարդացած գրքերը։
- Կազմեք կենցաղային գործերի ցանկ
Ձեր երեխայի համար կազմեք առաջադրանքների ցուցակ, օրինակ ՝ հագուստը ծալել, ատամները խոզանակել, լվանալ ամանները և այլն:
- Աճեցրեք բույսեր և ծաղիկներ
Բույսերը կարելի է աճեցնել անմիջապես պատուհանագոգի վրա, ծիլերը ցանելով մի տարրայի մեջ : Հետևեք նրանց աճին երեխայի հետ: